Ազգային բանակ
ԶՈՒ 2013թ. ուսումնական տարվա պատրաստության պլանով՝ ՀՀ ԶՈՒ զինվորական ծառայության անվտանգության հայեցակարգի դրույթների կենսագործման, դեպքեր-պատահարների նվազեցմանը միտված միջոցառումների արդյունավետության բարձրացման, զորամասային ԶԾԱ հանձնաժողովների աշխատանքների խթանման, զորքերի ծառայության առաջավոր փորձի ուսումնասիրման նպատակով սույն թվականի մայիսի 30-ին ՊԲ շտաբում «ԶԾԱ ապահովման համատեքստում անվտանգ ծառայության ապահովման ուղիները» թեմայով անցկացվել է զինվորական ծառայության անվտանգության համաբանակային կոնֆերանս, որին հաջորդել է N զորամասի բազայի վրա «Օրվա վերակարգի նախապատրաստումն ու փոխարինումը» փորձի փոխանակման թեմատիկ միջոցառումը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հ.Բաղմանյանի ընդհանուր ղեկավարությամբ:
Հակառակորդի հետ շփման գծի առավել վտանգավոր հատվածներն արդեն քանի տարի հսկում են ՀՀ զինված ուժերի պայմանագրային ստորաբաժանումները: Նման ստորաբաժանումների առավելություններն ակնհայտ են. առաջնագծում ավելի հասուն, արդեն իսկ ծառայության փորձ ունեցող անձինք են հերթապահում, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողները ավելի շատ և նպատակային զբաղվում են առօրյա մարտական պատրաստության խնդիրներով: Իսկ արդյունավետության մասին խոսում է այն փաստը, որ նման ստորաբաժանումներով համալրված տեղամասերում հակառակորդը մեծ զգուշավորություն է հանդես բերում, քանի որ մեր դիրքապահների, առավել ևս՝ բնակավայրերի ուղղությամբ, դիպուկ կրակի դեպքում պատասխանը շատ ավելի հուժկու է լինում:
N զորամասում մայիսի 15-ին և Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունիսի 1-ին կատարված ողբերգությունների մանրամասները պետք է իմանան բոլոր զինծառայողները: Լավ կլիներ, որ իմանային նաև բոլոր դեռահասներն ու պատանիները, քանզի դեպքը ցայտուն օրինակ է, թե ինչպես «չեղած բանից» փորձանք է ծնվում` կործանելով մարդկային կյանքեր:
Ազգային բանակում ավարտին է մոտենում ձմեռային ուսումնական փուլը: Եթե մարտական զորամասերում հրամանատարները գործնական պարապմունքների միջոցով ստորաբաժանումների և առանձին զինծառայողների հմտություններն ու կարողություններն են ստուգում, ապա ուսումնական զորամասերում հունիսի երեքից սկսվել են քննությունները:
Իրավիճակն առաջնագծում թելադրվում է մեր կողմից, սակայն հաճախ լինում են հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքեր, որոնք մեր կողմից անպայման ստանում են արժանի պատասխան: Ինչ վերաբերում է դիպուկահարների կամ դիվերսիոն հակազդեցությանը, ապա նշեմ, որ մեր դիպուկահարները (որոնք այսօր պատրաստվում են դիպուկահարների դպրոցում) արժանիորեն հակազդում են հակառակորդի դիպուկահարների ցանկացած գործողությանը: Իսկ ՀՀ պետական սահմանը խախտող դիվերսիոն հետախուզական բոլոր խմբերը ժամանակին հայտնաբերվում և վնասազերծվում են:
Երեք տասնամյակ առաջ, երբ ես ուսանող էի, երկրագնդի բնակչության թիվը չորս միլիարդ էր: Տնտեսագետները հաշվարկներ էին անում և հանրությանը համոզում, որ մեր մոլորակը կարող է կերակրել վեց միլիարդ մարդու: Այժմ երկրագնդի բնակչության թիվն անցել է յոթ միլիարդից, բայց դեռևս չեն սպառվել կենսապահովման հնարավորությունները: Փաստորեն, մեր մոլորակը, որը տիեզերքի մի փոքր մասնիկն է, ունի իր բնակիչների անխռով կյանքն ապահովելու անսպառ միջոցներ: Էլ ինչո՞ւ են մարդիկ կռվում, զանգվածաբար միմյանց սպանում: Անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չկանխվեց սպառազինությունների մրցավազքը, վերջ չտրվեցին պատերազմներին, չհաղթահարվեց ատելությունն ու անհանդուրժողականությունը ժողովուրդների ու պետությունների միջև: Քսանմեկերորդ դարում բռնության պատճառ են ժողովուրդների իրավունքների ոտնահարման փաստերը, նյութական բարիքների բաշխման անհամամասնությունները, մշակույթների բախումը, կրոնական անհանդուրժողականությունը…
Մայիսի 24-ին հանրապետության դպրոցներում նշվեց Վերջին զանգը: Ուսումնառության գործընթացը ամփոփեցին նաեւ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Վարժարանի ավարտական դասարանի սաները, տոնական համազգեստ հագած, կանգնել էին շարքում: «Հավսա՛ր, զգա՛ստ» հրահանգից հետո նրանք դիմավորեցին պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին, երգեցին Հայաստանի Հանրապետության հիմնը եւ ցուցադրեցին այն բոլոր հմտությունները, որ ձեռք են բերել ուսման ընթացքում: