Ազգային բանակ
![ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՈՂՆԱՇԱՐՆ Է](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2024/07/14-1-1-2-238x300.jpg)
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան օրերս տոնեց կազմավորման 30-րդ տարեդարձը: Ռազմական կրթության գլխավոր դարբնոցը երեք տասնամյակների ընթացքում բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, որակական նոր նշաձողի հասցրել ռազմական կրթության չափորոշիչները: Թեմայի շուրջ ներկայացնում ենք ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի հետ հարցազրույցը:
![ՊԱՏՎՈ ՊԱՀԱԿԱՅԻՆ ՎԱՇՏՈՒՄ ՊԱՏՎՈՎ ԾԱՌԱՅԵՑԻՆ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2024/07/18-1-1-2-300x204.jpg)
Զորացրվում են պատվո պահակային վաշտի տղաները: Ուղիղ երկու տարի առաջ կենտրոնական հավաքակայանում ներկա ենք եղել նրանց զորակոչվելուն, լուսանկարել, խոստացել զորացրվելիս էլ լուսաբանել: Երկու տարվա ծառայությունն ակնհայտորեն թրծել է տղաներին, ավելի ձիգ կեցվածքով են, ավելի խրոխտ ու առնական:
![ՕԳՆԵԼՈՎ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻՆ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2024/07/21-1-1-300x199.jpg)
Պաշտպանության նախարարության համակարգում տեղեկատվական անվտանգության ապահովման գործընթացն արդյունավետ իրականացնելու և զինծառայողների մեդիագրագիտության մակարդակը բարձրացնելու նպատակով՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության սպաները տարբեր զորամասերում անցկացրել են մեթոդագործնական պարապմունքներ:
![ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ 30 ՏԱՐԵԿԱՆ Է](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2024/07/3-1-1-1-300x237.jpg)
ՀՀ զինված ուժերը արհեստավարժ սպայական կադրերով համալրելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ 1994 թ. կազմավորվեց ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը: Սկսվեց զորանոցների շինարարությունը, կրթական ծրագրերի, ուսումնական և նյութատեխնիկական բազայի ստեղծումը, հրամանատարական ու դասախոսական կազմի համալրումը: 1994 թ. սեպտեմբերի 1-ին ուսումնարանն իր դռները բացեց առաջին կուրսանտների առաջ:
![ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՎ ՕԲՅԵԿՏԻՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2024/07/8-1-1-300x296.jpg)
ՀՀ Քննչական կոմիտեի 10-ամյա հոբելյանի շրջանակում զրույց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ ԱՐՄԱՆ ԱՍԼԱՆՅԱՆԻ հետ:
![Զորավարժարանում](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2024/07/14-1-0-2-300x230.jpg)
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանը զինված ուժերի ամենամեծ ուսումնական կենտրոնն է: Նախատեսված է բոլոր զորատեսակների ստորաբաժանումների՝ դաշտային ելքեր, ճամբարային հավաքներ, տարբեր վարժանքներ, զորավարժություններ, մարտական հրաձգություն անցկացնելու համար՝ ջոկից մինչև գունդ կազմով: Զորավարժարանի տարածքում հնարավոր է կիրառել ցանկացած տեսակի մարտական տեխնիկա և սպառազինություն:
![ԶՈՐԱԿՈՉ Է](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2024/07/3-1-3-300x174.jpg)
Հունիսի 24-ին մեկնարկել է ամառային զորակոչը: Ծանուցագրում նշված օրը զորակոչիկները ներկայանում են տարածքային ստորաբաժանում: Այստեղ ստուգում են նրանց փաստաթղթերը, այնուհետև բուժզննություն է կատարվում: Բժիշկները լսում են զորակոչիկների առողջական գանգատները, անհրաժեշտության դեպքում՝ ուղարկում լրացուցիչ հետազոտության: