Ազգային բանակ

Զինված ուժերում ուսումնական գործընթացն օր օրի աշխուժանում է: Հատկապես հագեցած են մարզումներն ուսումնական կենտրոններում, որտեղ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները զարգացնում են ֆիզիկական կարողությունները՝ առաջիկայում անցկացվելիք քննություններին մասնակցելու համար:

Հանրապետությունում մեկնարկած նոր ձևաչափով քսանհինգօրյա վարժական հավաքներին ներգրավվել են պահեստազորի 1-ին և 2-րդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի քաղաքացիները: Հավաքները հնարավորություն կընձեռեն բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմին մասնագիտական վերապատրաստման միջոցով լեյտենանտի կոչում ստանալ:

Հինգ աղջիկ եւ երկու որդի ունեն Հովհաննես եւ Ալվարդ Հովհաննիսյանները, ու ահա որդիներից ավագը՝ Դավիթը, Հայրենիքի հանդեպ պարտքը կատարած տուն է վերադառնում… Աշխույժ եռուզեռ է: Դրկից-բարեկամ գալիս են աչքալուսանքի:

Օրերս պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքների ժամանակ ԶՈՒ ՊԳՎ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության սպաների, ինչպես նաև զորամիավորման համապատասխան ծառայությունների աջակցությամբ զորամասերում անցկացվեցին մարզական միջոցառումներ բազկամարտ, կշռաքարերի բարձրացում, դանակի նետում, պարանի ձգում, շախմատ ու շաշկի մարզաձևերից:

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի առաջին խմբի շահառուները օրեցօր բարելավում են մասնագիտական ունակություններն ու հմտությունները՝ առաջիկա քննությունները բարեհաջող հաղթահարելու համար։

Զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակում վերանայվում են նաև անձնակազմի համազգեստն ու հանդերձանքի պարագաները։ Կփոխվեն հանդերձանքի բոլոր տեսակները՝ դաշտային, ամենօրյա, կուրսանտական, զորահանդեսային և այլն։