Ազգային բանակ

2023 թվականի հունվար ամսից զինված ուժերում երեք փուլով մեկնարկեց ԶՈՒ շախմատի թիմային առաջնությունը: Մրցաշարի եզրափակիչ՝ համաբանակային փուլն անցկացվեց Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում:

Մեծ է հայ կնոջ ներդրումը նաև ռազմական ոլորտում։ Ներկայումս ՀՀ զինված ուժերում ներգրավված է ավելի քան 2000 կին զինծառայող, որոնցից մեկը Երևանի պետական համալսարանի շրջանավարտ Անուշ Հովհաննիսյանն է: Այսօր ավագ լեյտենանտ Անուշ Հովհաննիսյանը, որպես դասակի հրամանատար, ծառայում է խաղաղապահ բրիգադում՝ որպես հրաձգային դասակի հրամանատար:

Զինված ուժերում շուտով կմեկնարկի ատեստավորման համալիր գործընթացը, որը արհեստավարժ բանակի ձևավորման կարևոր նախապայմաններից է: Ատեստավորմանը գերազանց ներկայանալու համար զորքերում սկսվել են մարզումները, տեսական, գործնական, ֆիզիկական և կրակային միջոցառումները:

Զինված ուժերում ներդրվել է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրայինի անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց»:
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնել պայմանագրային զինծառայության։

Այս օրերին ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումները ծանուցագրեր են ուղարկում պահեստազորում հաշվառված շարքային և սպայական կազմին՝ գարնանը մեկնարկող քսանհինգօրյա վարժական հավաքներին մասնակցելու համար։

Կառավարության որոշմամբ սահմանվել է ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը: Ատեստավորումը ներառելու է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության ստուգումը թեստային տարբերակով՝ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության գործնական գնահատումը:

-Ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում՝ հանդիսավոր կերպով երդվում եմ՝ ծառայել հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայել կյանքս: Ենթարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը և օրենքներին: Անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանները, պահպանել ռազմական գաղտնիքը: Ու թե դրժեմ երդումս՝ թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ: Երդվո՛ւմ եմ: