Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՆՍՏԻՐ ԿՈՂՔԻՍ, ՏՂԱՍ...

Նստիր կողքիս, տղա՛ս. այնքա՜ն բան կա քեզ պատմելու…
Գարուն է… Իմ ու քո եղանակը…
1975թ. մարտի 14-ին դու ծնվեցիր, և մենք քեզ անվանակոչեցինք Էդուարդ։ Հպարտ ու ազնիվ դաստիարակեցինք քեզ։ Քո կարմիր-կանաչ երազների մեջ կար կանաչ-կարմիր հայրենիք…
Գարուն է… Մարտի 14-ը, քո ծննդյան օրը… Ո՞ւր են քո ծաղիկները։ Ես տեսնում եմ այն կարմիր ժապավենով աղջկան, որի հետ դու շատ էիր խաղում։ Սա քո մանկությունն է, իմ կարոտած երիտասարդությունը։ Ախր ո՞ւր է այդ աղջնակը… Ես ինչպե՞ս կորցնեմ քո մանկության հեքիաթը, ինչպե՞ս քեզ կորցրի…

ՃԱՌ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ

Մարդի՛կ, լսեցե՛ք մեզ, ու մենք ճշմարտությամբ կասենք, և թող ձեր ականջին սուտ չլինի այս մեծ պատմությունը։ Երբ մեր պահակության ժամանակ տևապես և աշխույժ էինք, ու մեր բանակը զգաստ էր և առանց երկյուղի։ Եվ երբ խավարի մեջ զգուշորեն արթուն հսկում էինք ու մտածում՝ մի՞թե մեկը կկարողանա բացել Հիսուսի գերեզմանը և գողանալ նրան, հանկարծակի մեծ ցնցում եղավ և սարսափեցրեց մեզ, և մեզ հասան հրեշտակների թևերի որոտը, ու մեր սրտերը կտրատվեցին, երբ հրեշտակները բարձունքներից իջան հրեշտակապետի հետ, որը գլորեց քարը գերեզմանից և նստեց նրա վրա։ Այդ տեսարանը որ տեսանք, այնքան սարսափեցինք, որ սոսկումից մեռյալի նմանվեցինք։

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Ամենայն հայոց բանաստեղծ. այսպես ենք մենք ճանաչում և գնահատում մեր ազգի մեծագույն զավակներից մեկին՝ Հովհաննես Թումանյանին, և դա մի «տիտղոս է», որ նույն այդ ազգը պետք է շնորհեր և շնորհել է իր միջից ծնված ամենաարժանավորին, ամենաընտրյալին։ Փորձենք հասկանալ՝ ինչո՞վ այդպիսին եղավ հենց Թումանյանը, ի՞նչն է առանձնացնում նրան որպես մեծություն՝ հայ գրականության մեջ և, ընդհանրապես, հայ կյանքում ունեցած իր բացառիկ դերով ու նշանակությամբ։

Արկի բեկորը կտրել էր ձախ ձեռքը։ Երեկոյան կողմ Արամի աչքերը դժվարությամբ բացվեցին։ Կողքին բժիշկն էր, հարազատները։ Հայացքը դանդաղորեն շարժվեց նրանց դեմքերի վրայով ու եկավ քարացավ Աննայի դեմքին։ Հաճելի թմբիր էր պատել ամբողջ մարմնին, և նրա աչքերը ժպտում էին։ Հայացքը թեթևորեն գնաց սավառնեց հեռուները՝ իր հետ տանելով Աննային։

ՏԱՊԱԿԱԾ ԼՈԲԻ

Ահեղ կռիվ էր։ Այնքան էի կրակել, որ ավտոմատի փողը կարմրել էր։ Մի կողմից էլ քաղցն էր նեղում, ժամանակ չկար մի կտոր հաց ուտելու։ Իսկ որ ես քաղցած եմ լինում՝ աչքիս էլ բան չի երևում։ Ու էդ գիտեին նաև տղաները։ Ավտոմատը մի կողմ դրեցի ու հենվեցի պատին։ Կրակոցի ձայն չլսելով, Աշոտը վատ բան կասկածելով, իրեն գցեց ինձ մոտ։ Տեսնելով, որ ոչինչ էլ չի պատահել, գլխի ընկավ, որ… քաղցած եմ ու դիմելով ինձ՝ ասաց.

ՄԻ՛ ԴԱՏԻՐ

Ա. Մարդկանց վնասող բազմապատիկ չարիքներ սովորաբար առաջ են գալիս թյուր կասկածներից։ Իսկ արդ՝ կասկածը մտքի երկբայական դատումն է անորոշ ու ներընդունական իրողությունների ու խոսքերի վերաբերյալ, որոնք ո՛չ աներկբա ճշմարիտ են, ո՛չ էլ լիովին սուտ, որովհետև ինչ որ միտքն ընդունում է, այն դատում է ըստ իր կարողության։ Եթե միտքը պայծառացած է գիտության ու խոհեմության լույսով, ազատ է կանխակալությունից և զերծ՝ կրքերի ամբոխումից, չի սխալվում որևէ բան դատելիս. որովհետև չի հետևում երկբայական կասկածին, որ շատ անգամ սուտ է լինում, այլ հետևում է իր ստույգ ու բացահայտ ճանաչողությանը և ըստ տեղի, ժամանակի ու անձի պարագաների պահանջի արդարորեն է դատում։

Պատմում է Հայոց Մեծ եղեռնի մասնակիցներից մեկը. «Երբ անսպասելիորեն թուրքերը գյուղ մտան, ու մեզ բոլորիս անասունի նման իրար գլխի հավաքելով, առաջները արած դեպի դաշտ քշեցին, սկզբում կարծեցինք, թե մեր ունեցվածքը կթալանեն ու նորից բաց կթողնեն, որ գյուղ վերադառնանք։ Բայց ի՜նչ իմանայինք, որ այդ անօրենները հայասպան ծրագիր են մշակել։ Գնում էինք օրերով, նրանք՝ ձիերի վրա, մենք՝ ոտքով, նրանք կուշտ ու կուռ ուտելով մեզանից թալանածները, իսկ մենք՝ ճամփեզրի խոտերը արածելով։