Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

Թշնամու կրակի տարափի տակ առաջ էինք շարժվում։ Հանկարծ ուժգին հարված զգացի կրծքիս մոտ։ Հարվածի թափից ընկնելով մտածեցի, որ գնդակն իր գործը արեց, բայց տեսնելով, որ կարողանում եմ դեռ վազել, ու թշնամուն գերի չընկնելու համար՝ շարունակում էի տղաների հետ առաջանալ, ինչքան որ կարող էի։

Երբ անսպասելիորեն մի քանի հայորդիներիս բռնեցին ու տարան Բաքվի բանտ, մտածեցինք, որ այստեղից այլևս հետ ճանապարհ չկա, որովհետև ամեն օր դաժանաբար ծեծում, խոշտանգում եւ անարգում էին բոլորիս։
Այդպիսի հերթական ծեծի ժամանակ, հանկարծ ինձ տանջողներից մեկը տեսավ վզիցս կախված հասարակ մետաղյա Խաչը, ուզեց պոկել, որ անարգի, բայց, երբ փորձեց, չկարողացավ. չնայած որ մի բարակ շղթայով էր կախված։ Մի քանի անգամ փորձեց ու չկարողանալով՝ թողեց, որ ինքս հանեմ։ Ես էլ Խաչս հենց շղթայից հանեցի, իսկույն բերանս խոթեցի, որպեսզի կուլ տամ, որ մուսուլմաննրը չանարգեն մեր Տիրոջ նշանը։

Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, ես կամավոր մեկնեցի կռվելու։ Այդ ժամանակ ես մկրտված չէի, բայց կրծքիս Խաչ էի կրում, հավատալով, որ ինձ անպայման կօգնի։ Երբ մի անգամ հարձակումն սկսվեց, զգացի, որ մեզ նեղում են, և այլևս փրկության հույս չկար։ Ու մի ձեռքում ավտոմատը, մյուսում՝ կրծիքս Խաչը, փորձեցի շրջապատումից դուրս պրծնել։ Վազելիս դեմ դիմաց թշնամու ռումբը պայթեց։ Միայն զգացի, որ ինձ օդ շպրտեց ու այլևս ոչինչ չեմ հիշում…

Ռումբեր, արկեր թողին հետքեր,
Ակոսեցին խորին վերքեր,
Քանի դեռ կան ակոսները,
Չեն բուժվելու հին վերքերը։

ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԻ ՇԵՓՈՐԱՀԱՐԸ

Սկսենք Րաֆֆու մասին Հովհ. Թումանյանի խոսքով, որն ասվել է մեծ գրողի գերեզմանի վրա, 1913-ին. «Անմահ հոգի, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը…»։

Գյուղն ամայացրել էր խորշակը՝ ավերված, կիսաքանդ տներ, վիրավոր ծառեր, լեզուն բացված գյուղամիջով հոսող գետակ և անմշակ՝ փուշ ու տատասկի մեջ կորած արտեր։ Վիրավոր զինվորը նստել էր իր տան շեմին ու երգում էր հորովելը, Ղարաբաղի հորովելը.

ՀԱՂԹԱՆԱԿԸ` ՆԱԵՎ ՍԻՐՈՎ

Սահականուշ մայրը մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան է։ Ծնվել է Վանաձորում, հարս է գնացել Արթիկի շրջանի Հոռոմ գյուղ։ Ամուսնու` Վաչագան Մելոյանի հետ ստեղծեցին մի նոր օջախ այդ գյուղում։ Ինչպես ամեն մի նորաստեղծ ընտանիք, նրանք էլ տեսան դժվարություններ, սակայն արժանապատվորեն դրանք հաղթահարեցին։ Եղավ երկրաշարժ, սկսվեց Արցախյան ազատագրական շարժումը։