Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#17 (1137) 11.05.2016 – 17.05.2016

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

«Հիշեք մեզ այնպիսին, ինչպիսին եղել ենք: Եվ եթե ինչ-որ բան պատահի՝ չլացեք»,- սա եղել է Վիկտոր Յուզիխովիչի վերջին հեռախոսային հաղորդագրությունը՝ ուղղված իր հորը: Նա մեկն էր այն հերոսներից, ովքեր զոհվեցին Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմի ժամանակ: Բռնցքամարտիկ էր: Սովորել էր Գյումրիի օլիմպիական հերթափոխի դպրոցում, նվաճել էր բազմաթիվ մեդալներ, հասցրել էր Հայոց եռագույնը ծածանել միջազգային մրցաշարերում:

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ Է

Մինչ պաշտպանության բանակի զինծառայողները հերոսաբար ետ էին մղում թշնամու նախահարձակումը, հայ սպաներն ու ռազմիկները անձնուրաց ու աննկուն պայքար էին մղում հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի համար, պետությունն իր հերթին հոգ էր տանում նրանց ընտանիքների անվտանգության մասին՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները ոսոխի հեռահար հրետակոծություններից ու հնարավոր օդային հարձակումներից խաղաղ բնակչության պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար:

ԲԱՑ ԴԱՍ` ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

Այսօրվա հայրենասեր աշակերտը վաղվա հայրենասեր զինվորն ու քաղաքացին է, եւ այս տեսանկյունից անչափ կարեւորվում է կրթօջախների դերը: Երեւանի N 76 դպրոցում մեծ ուշադրություն են դարձնում ռազմահայրենասիրական դաստիարակությանը եւ արդյունավետ ու նպատակային աշխատանքներ են կատարում այդ ուղղությամբ:

ԱՆԱԳԵ ՏՈԿՈՒՆ ԶԻՆՎՈՐԻԿՆԵՐԸ

ՀԱՅՐԻԿՍ ԿՌԻՎ ԳՆԱՑ…

Երեւանի Աբովյան փողոցով քայլելիս անցորդների ուշադրությունը իսկույն գրավում են Հենրիկ Իգիթյանի անվան մանկական պատկերասրահի պատուհանները: Դրանց ողջ երկայնքով այս օրերին փակցված զինվորների պատկերները մեր երեխաների ստեղծագործություններն են: Սահմանին տիրող իրավիճակին իրենց վճիտ հայացքով «հետեւում» են նաեւ մեր երկրի փոքրիկ բնակիչները՝ կերպավորելով ու թղթին հանձնելով բոլորիս խաղաղ կյանքի պաշտպաններին՝ քաջարի զինվորներին:

ՈԳԵԿՈՉՈՒՄԻ ՏՈՂԵՐ

Ես դարերի քողը թեկուզ կրեմ ուսիս,
իմ աչքերը հիմա պիտի պատռեմ, ահա՛,
խարանվածի նման որքա՞ն դեռ պիտ տանջվեմ
հողն իմ ունենալու, չունենալու համար:

ԻՄ ԱՄԵՆԱԼԱՎ ՈՒՆԿՆԴԻՐԸ ԶԻՆՎՈՐՆ Է

Հոգիս ափեափ լցված է հպարտությամբ, ցավով, ցասումով, ցնծությամբ, ու մեղեդին ինքն իրեն է ծավալվում: Բառերն ինքնաբերաբար են ծնվում: Թող ինձ ներեն 18-20 տարեկան մեր հերոս զինվորները, բայց ես մտածում էի, որ վտանգի դեպքում էլի մենք ենք կանգնելու թշնամու առաջ` հին գվարդիականներս: Բայց… մեր հին, ազնիվ արյունը խոսեց: Էդ ինչ արծիվներ են սահմանին, ինչ գեղեցիկ սերունդ է` մեկը մյուսից հզոր, քաջ, պատվախնդիր, ազատ… Ես հիշում եմ մեզ Արցախյան պատերազմի ժամանակ ու չեմ կարող չխոստովանել, որ երիտասարդ սերունդը` այսօրվա զորքը, շատ ավելի հմուտ է, կազմակերպված:

ՈԳՈՒ ՈՒԺԸ

ՀՀ Նկարիչների միությունում մայիսյան հաղթական օրերին պարբերաբար կազմակերպվում է պատերազմի թոհուբոհն անցած նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: Նկարները գույների լեզվով պատմում են պատերազմի, հաղթանակի և խաղաղության մասին: Տարբեր պատկերներ են, սակայն բոլոր կտավներում կա մի ընդհանուր գաղափար` բողոք պատերազմի դեմ: