Ուշադրության կենտրոնում
Թուրքական (օսմանյան) կայսրությունը վերստեղծելու, դրա սահմանները մահմեդաբնակ բոլոր տարածքների հաշվին ընդլայնելու պանթյուրքական աշխարհաքաղաքական ծրագիրն իր հավակնոտությամբ զարմացնում է. չէ՞ որ այդ նպատակին հասնելու համար պետք է քայքայել այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը և այլն: Մի՞թե ֆանտաստիկ երազանք չէ: Այնինչ պարզվում է, որ սուֆիզմի մեջ հատուկ նշանակություն ունի ցանկության անիրագործելիությունը. ինչքան անհասանելի է բաղձանքի առարկան, այնքան ավելի ուժեղ է ձգտումը, այնքան ավելի մեծ է սերը և սիրո տառապանքը, որը ծնվում է հոգևոր աղքատությունից` ֆաքրից:
Ադրբեջանը ռազմավարական առավելություն ունի՞ արդյոք Հայաստանի նկատմամբ. «Ռեգնում» լրատվական գործակալության կայքում այս հարցն է քննարկել մոսկովյան «Հայասա» վերլուծական կենտրոնի ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը:
Նա գրում է, որ փորձագետների համար բավականին անսպասելի էին Երևանում 2011թ. ՀՀ Անկախության 20-ամյակին, ապա նաև 2012թ. Ստեփանակերտում Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված զորահանդեսներում ցուցադրված զինատեսակները, մասնավորապես՝ «Տոչկա-Ու» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը (ՕՄՀՀ) և «Ռ-17» («Սկադ-Բ») բալիստիկ հրթիռները (հեռահարությունը` 300 կմ): «Ընդ որում՝ Հայաստանն ավելի շատ «Տոչկա-Ու» ՕՄՀՀ ունի, քան Ադրբեջանը, իսկ «Ռ-17» հրթիռների նման զինատեսակ Ադրբեջանն ընդհանրապես չունի»:
Լրացավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Ռուբենի Գալստյանի ծննդյան 50-ամյակը: Չեմ կարող չասել, որ Ստեփան Գալստյանը շատ սիրված ու հարգված անձնավորություն է ինչպես պաշտպանության նախարարության ու գլխավոր շտաբի ղեկավար կազմի, այնպես էլ ենթակա ստորաբաժանումների զինծառայողների, աշխատողների, նրան բոլոր ճանաչողների, մանավանդ Մարալիկի ազգաբնակչության համար: Նա կենսուրախ անձնավորություն է, խոսքը հումորով լի: Գործի մեջ ձգտում է մինչև վերջ խորամուխ լինել վարչությունների, բաժինների, զորամասերի խնդիրների մեջ և ստանձնել բոլոր բարդ հարցերի լուծման պատասխանատվությունը: Զինվորական բարձր կոչումն ու պաշտոնը չփոխեցին նրան, չազդեցին նրա նախասիրությունների, ձգտումների վրա: Նա իսկական ռազմական օդաչու է ու թռչելու, սավառնելու առիթը բաց չի թողնում, հաճախ էլ կատարում է ամենապատասխանատու թռիչքները, ինչպես 2011թ. սեպտեմբերի 21-ին, մեր երկրի անկախության քսանամյա տարեդարձի առթիվ անցկացված անմոռանալի զորահանդեսի ժամանակ: Այո, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանն էր գլխավորում զորահանդեսի մասնակից ՍՈՒ-25 ռազմական ինքնաթիռների մարտակարգը:
Շատերն են լսել հանրահայտ երգի այս բառերը, շատերն են փորձել գտնել հարցի իրենց պատասխանը: Իհարկե, դժվար հարց է, յուրաքանչյուրն իր ուրույն պատասխանը կունենա` մյուսներից տարբերվող, մի մասն էլ գուցեև ընդհանրապես չկարողանա որևէ խելամիտ պատասխան տալ: Սակայն կան մարդիկ, որոնք հստակ գիտեն, թե ինչ ասել է հայրենիք, որտեղից և ինչից է այն սկսվում, և ինչ պետք է անել Հայրենիք ունենալու պատվին արժանի լինելու համար: Եվ ես վստահ կարող եմ ասել` ովքեր են նրանք:
Հայ ժողովուրդը աշխարհի հնագույն ժողովուրդներից է, որի մասին հիշատակությունները հանդիպում են արդեն շումերական և աքքադական սեպագրերում: Հայերը մարդկության գիտակցական պատմության սկզբից ևեթ ապրել են Հայկական լեռնաշխարհում: Արդեն մարդկության պատմության արշալույսին շումերական տիրակալները փորձեցին հպատակեցնել Հայկական լեռնաշխարհը և իրենց տիրապետության տակ առնել հայոց առաջին պետական միավորը՝ Արա(ր)տայի քրմապետությունը:
Ընկավ Նաիրան թշնամու զարկից,
Զոհվեցին ևս յոթ քաջազուններ:
Այդ չարաբաստիկ փետրվար ամսին
Սև դրոշ կախվեց շտաբի գլխին:
Մեր նախորդ հոդվածում («Նոր օսմանների եղբայրությունը») նշել էինք, որ Թուրքիայի նախկին նախագահ Թ.Օզալը, նախկին վարչապետ Ն.Էրբաքանը, ներկայիս վարչապետ Ռ.Էրդողանը սուֆիական 12 հիմնական եղբայրություններից (օրդեններից) մեկի` Նաքշբանդիյա կրոնական եղբայրության անդամներ են, և արձանագրել էինք, որ այդ հանգամանքը դրսևորվում է Թուրքիայի վարած քաղաքականության մեջ: Թե ինչպե՞ս և ի՞նչ կերպ` կքննարկենք ստորև: