Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

«ԷԼԻՏԱՐ ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻ» ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Գ. Մանգասարյանի հրամանատարությամբ գործող զորամասի պատասխանատվության գոտում մարտի 17-ին դիվերսիոն-հետախուզական ներթափանցման լիակատար ձախողումից հետո ադրբեջանական կողմը, չհամակերպվելով էլիտարի համարում ունեցող հատուկ նշանակության ստորաբաժանման պարտության մտքի հետ, մարտի 19-ին նույն զորամասի տեղամասում ձեռնարկեց հերթական դիվերսիոն գործողությունը:

ԱՊԱԳԱՆ ՌԷՊ ՈՒԺԵՐԻՆՆ Է

Ռադիոէլեկտրոնային պայքարը իր կարողություններով դարձել է մարտական օպերացիայի տեսակ, պատերազմի վարման ձև: Այսօր չկա մի զինատեսակ, զորատեսակ, որ իր կազմում էլեկտրոնային բաղադրիչ չունենա: Նույնիսկ աշխարհի շատ բանակներում կիրառվող օպտիկական նշանոցով ինքնաձիգների դեմ հնարավոր է պայքարել հեռվից: Չէ՞ որ օպտիկան ռադիոալիքի տիրույթ է: Ստացվում է, որ հասարակ ինքնաձիգից մինչև հրթիռներ, տիեզերական արբանյակներ բոլորն իրենց կազմում ունեն էլեկտրոնիկա: Այսինքն՝ ինչքան էլ գերժամանակակից լինի տվյալ զինատեսակը, եթե մենք շարքից դուրս բերենք կամ վերահսկողության տակ պահենք էլեկտրոնիկան, այն վերածվում է «մետաղի ջարդոնի»: Ի վերջո, սպառազինության արդիականացված տարբերակները իրենց նախորդներից այնքան էլ չեն տարբերվում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԷՍՏԱՖԵՏԻՆ»

Ապրիլի 2-ից 7-ը Հայաստանի պետական սահմանի երկայնքով անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված «Հաղթանակի էստաֆետը»: Այն մեկնարկել է փետրվարի 2-ին՝ բելառուսական Գրոդնո քաղաքի Մեծ հայրենական պատերազմի առաջին օրերին զոհված սահմանապահների հուշահամալիրից: Հայաստանը մասնակցում է «Հաղթանակի էստաֆետին» արդեն երրորդ անգամ:

ԹՈՒՐՔ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ ՄԻՏՈՒՄՆԵՐ Է ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

Նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդես եկավ հակաիրանական կոշտ հայտարարությամբ, որով մեղադրեց ԻԻՀ իշխանություններին, որ վերջիններս բացահայտ միջամտում են Եմենում տեղի ունեցող գործընթացներին՝ տարածաշրջանում դրսևորելով գերիշխանական հավակնություններ: Էրդողանը նշեց նաև, որ ԻԻՀ հիշյալ «գործողություններն» անհանգստացնում են ոչ միայն Թուրքիային, այլև Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի մյուս երկրներին:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ` ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ...

Մայորներ Վ. Ստեփանյանի և Հ. Փալանդուզյանի ուղեկցությամբ բարձրանում ենք մարտական հաջորդ հենակետ, որտեղ արդեն ժամկետային զինծառայողներն են:
-Ուսումնական նոր շրջանում ստորաբաժանումների հրամանատարները, շտաբի պետերը սպաների, կրտսեր հրամանատարական կազմի հետ արդեն քննարկել, պատրաստել են մարտական պատրաստության առաջիկա պլանները, նախատեսված թեմաները, ուսումնասիրել պարապմունքներ անցկացնող սպաների, ավագների աշխատանքային ուղեցույցները,- ճանապարհին զորամասի աշխատանքային մթնոլորտն է ներկայացնում զորամասի ԱՀՏԱ տեղակալ, մայոր Վ. Ստեփանյանը, ապա ավելացնում,- զինվորական դաստիարակությունը մշտապես զուգորդվում է մարտական պատրաստվածության դասերի հետ:

ՀՈՐ ՀԵՏՔԵՐՈՎ

Կապիտան Վալերի Մեհրաբյանը վաշտի հրամանատար է: Նա ծառայում է ՊԲ զորամասերից մեկում: Մարտական ծառայության մեդալակիր է, բազում զորավարժություններում լավագույն արդյունք արձանագրած զինվորական: Նա թերեւս առանձնանում է նաեւ մեկ այլ հատկանիշով. երբեւէ ինձ հանդիպած ամենաբարձրահասակ սպան է: Երբ այդ մասին ասում եմ՝ ժպտում է:

ՉԻՆԱՍՏԱՆԸ` ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Չինաստան կատարած այցը բավականին հագեցած էր թե՛ կայացած հանդիպումների, թե՛ ստորագրված փաստաթղթերի և թե՛ Հայաստանը Ասիայում ճանաչելի դարձնելու իմաստով:
ՀՀ նախագահի այցով հայ-չինական հարաբերությունները դրվեցին նոր ռազմավարական գործընկերության մակարդակի վրա: Նմանօրինակ հագեցած օրակարգով ու բովանդակությամբ այցը, կարելի է ասել, վերջին շրջանում մեր արտաքին քաղաքականության լուրջ ձեռքբերումներից է: