Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Լոս Անջելեսի Ուրֆայի հայրենակցական միության երկարամյա ատենապետ, ամերիկյան օդուժի վետերան, գնդապետ Ջոն Քյոսեյանին:

ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՌԴ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից 30-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ քաղաքներում մասնակցելու է ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստին:

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների պաշտոնատար անձանց ամենամյա հավաք-պարապմունքները:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԶՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

Սեպտեմբերի 25-ին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումներում։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ԴԵՍՊԱՆ ԱՆՋԵՅ ԿԱՍՊՐՇԻԿԻ ՀԵՏ

Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ:

ՀՀ ԶՈՒ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ՄԻՆՍԿ

ՀՀ զինված ուժերի Ռադիացիոն, քիմիական կենսաբանական պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Վարդան Նշանյանի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 26-28-ը Մինսկում կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ոլորտի համագործակցության հարցերի քննարկմանը:

ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում գործող բոհի 056 «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտական խորհրդի համատեղ նիստ, որի օրակարգում Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Իսրայելյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման տասնամյակում (2002-2012 թթ.)» վերնագրով մենագրության շնորհանդեսը: