Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԿԱՆԱՅՔ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում սեպտեմբերի 16-ին մեկնարկել է «Կանայք զինված ուժերում» թեմայով դասընթաց, որն անցկացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի օժանդակությամբ:

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի ուսանողական և պրոֆեսադասախոսական կազմի հետ:

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Սագանելիձեին: Սեյրան Օհանյանը շնորհավորել է Գիորգի Սագանելիձեին Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Բրյուս Մերֆիին:

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ պաշտպանական ոլորտի օրենսդրության բարեփոխումներին փորձագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով սեպտեմբերի 13-ին Հայաստան է այցելել Մեծ Բրիտանիայի իրավական ոլորտի խորհրդատվական խումբը:

ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ԱՐՄԻԱ-2016» ՖՈՐՈՒՄԻ «ԳՐԱՆ-ՊՐԻ» ՄՐՑԱՆԱԿՈՎ

ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը սեպտեմբերի 6-ից 11-ը Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքի «Պատրիոտ» ցուցահանդեսային կենտրոնում մասնակցել է ՌԴ պաշտպանության նախարարության կազմակերպած «Արմիա-2016» միջազգային ռազմատեխնիկական ֆորումին: Ցուցահանդեսային կենտրոնի հայկական տաղավարում ներկայացվել են ՀՀ ԳԱԱ «ՌՖԷԻ» ՊՈԱԿ-ի, «ԼՏ-Պիրկալ» ՓԲԸ-ի և «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ի արտադրատեսակները:

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ՄՇԱԿՎԱԾ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆԸ

Օրերս ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը՝ պաշտպանության նախարարությունում գործող «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգի և «ԳլոբալՆեթ» ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանի գլխավորությամբ, մասնակցել է ԱՄՆ-ի Սաֆֆոլկ քաղաքի Վիրջինիայի մոդելավորման և սիմուլյացիոն կենտրոնում կայացած ՆԱՏՕ-ի հեռավար ուսուցման ֆորումին։