Նորություններ
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Հայոց բանակի գեներալներին, սպաներին, ենթասպաներին, սերժանտական, շարքային կազմի ողջ անձնակազմին, ՀՀ ԶՈՒ քաղծառայողներին և բանվոր-ծառայողներին:
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ, ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԿ… Սրանք ինձ համար բացարձակ արժեքներ են, իսկ Անկախության օրը` ամենասպասված, ամենասիրելի ու պաշտելի տոներից մեկը: ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԲԱՆԱԿ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել «Առաջնորդության դպրոցի» 2016-2017թթ. դասընթացի մասնակիցների հետ:
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում սեպտեմբերի 16-ին մեկնարկել է «Կանայք զինված ուժերում» թեմայով դասընթաց, որն անցկացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի օժանդակությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի ուսանողական և պրոֆեսադասախոսական կազմի հետ:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Սագանելիձեին: Սեյրան Օհանյանը շնորհավորել է Գիորգի Սագանելիձեին Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: