Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ՄՇԱԿՎԱԾ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆԸ



ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ՄՇԱԿՎԱԾ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆԸՕրերս ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը՝ պաշտպանության նախարարությունում գործող «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգի և «ԳլոբալՆեթ» ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանի գլխավորությամբ, մասնակցել է ԱՄՆ-ի Սաֆֆոլկ քաղաքի Վիրջինիայի մոդելավորման և սիմուլյացիոն կենտրոնում կայացած ՆԱՏՕ-ի հեռավար ուսուցման ֆորումին։

Ֆորումի ընթացքում ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը ներկայացրել է իր նվաճումները հեռավար ուսուցման բնագավառում: Ֆորումի շրջանակում հեռավար ուսուցման դասընթացների մրցույթ-ցուցադրությանը ներկայացված ՀՀ զինված ուժերի անձնակազմի համար մշակված հեռավար ուսուցման դասընթացի ծրագիրը նվաճել է առաջին պատվավոր մրցանակը: Մրցույթ-ցուցադրության 11 մասնակիցներ թվում եղել են ՆԱՏՕ-ի անդամ-երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆինլանդիան, Թուրքիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կառույցները՝ ՆԱՏՕ-ի դպրոցը, ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջը և այլն։

Ներկայումս ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը համագործակցության աշխատանքներ է տանում ՆԱՏՕ-ի վերափոխումների հրամանատարության,  «Գործընկերություն հանուն խաղաղության» կոնսորցիումի հետ։ Հեռավար ուսուցման ծրագրերի մշակման գործընթացին իր աջակցությունն է ցուցաբերում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը։

Միջազգային մրցույթում լավագույնը ճանաչված հեռավար ուսուցման դասընթացի ծրագիրն արդեն իսկ ներդրված է ՀՀ ԶՈւ անձնակազմի կրթական և ուսումնական ծրագրերում:

Խորագիր՝ Նորություններ


14/09/2016