Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՇՈՒՇԻԻ ՀԵՐՈՍ, ԱՐԾԻՎ ԿՈՄԱՆԴՈՍ

Տղե՛րք ջան, հաղթանակից հետո անմիջապես տուն չեմ գնալու, մնալու եմ էստեղ, գտնեմ իմ մահացած ընկերների շիրիմները ու պատմեմ նրանց իրենց երազած հաղթանակի մասին, հետո կվերադառնամ ու նրանց ծնողներին կպատմեմ իրենց հերոս որդիների մասին:

ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔ

Հրետանավորների դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման, նրանց մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով ուսումնական տարվա ընթացքում զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն անցկացվում են ճամբարային հավաքներ: Օրերս հրետանավորների մասնագիտական հերթական վարժանքը մեկնարկեց գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում: Զորամիավորման հրամանատարն իր խոսքում ընդգծեց հրետանու կարևոր նշանակությունը մարտի ելքը կանխորոշելու հարցում: Ապա նշեց մասնագիտական գիտելիքներն անընդհատ զարգացնելու անհրաժեշտությունը. -Նորակոչիկների մեծ […]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ

2015 թվականի մայիսի 16-ն էր: Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` դարչնագույն սպայական պայուսակի կոթն ափի մեջ ամուր սեղմած, բարձրանում էր Հայաստանի պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի աստիճաններով: Գնում էր թանգարանին պահ տալու Շուշիի ռազմական գործողության քարտեզը: «Քարտեզն ինձ մոտ չպետք է մնա, այն ժողովրդի սեփականությունն է»,-ասել էր ու պայուսակից հանել կանաչ-դեղին փաստաթուղթը:

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Մայիսի 4-ից 5-ը Ծաղկաձորի գրողների ստեղծագործական միության տանը անցկացվեց երկօրյա սեմինար՝ «Զինծառայողների հոգևոր և հոգեբանական կայունության ապահովումը» թեմայով: Մասնակցում էին զորամասերի հրամանատարների` ԱՀՏԱ գծով տեղակալներ, ԶՈՒ հոգևոր սպասավորներ, զինվորական հոգեբաններ և պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 2-ին մեկնարկեցին զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հնգօրյա հրամանատարական հավաքները:

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ 10, 11 ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2017 թվականից Դիլիջան տեղափոխվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն՝ ավագ դպրոցի 10, 11 և 12-րդ դասարանների համար։