Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՎԻԿՏՈՐԻՆԱ-ՄՐՑՈՒՅԹ «ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

5-րդ բանակային զորամիավորման Անդրանիկ Օզանյանի անվան զորամասում, համաձայն կցագրված ուսումնական հաստատությունների հետ համատեղ պլանի, մայիսի 20-ին անցկացվեց վիկտորինա մրցույթ «Մայիսյան եռատոները» թեմայով:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

ՀՀ պաշտպանության նախարարությունը ս.թ. մայիսի 29-ից մինչև հունիսի 4-ը նախաձեռնել է մեկշաբաթյա մասնագիտական դասընթաց «Ռազմական լրագրություն» խորագրով: Դասընթացի նպատակը ԶԼՄ ներկայացուցիչներին ռազմական ոլորտն առավել գրագետ և մասնագիտորեն լուսաբանելուն աջակցելն է:

ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ և ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմաարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-ից 22-ը Մինսկում կմասնակցի սպառազինության և ռազմական տեխնիկայի «ՄԻԼԷՔՍ-2017» 8-րդ միջազգային ցուցահանդեսին ինչպես նաև՝ ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին առընթեր գործարար խորհրդի և գովազդային-ցուցահանդեսային գործունեության հարցերով համակարգող խորհրդի նիստերին:

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության պլանի համաձայն՝ մայիսի 16-ից 19-ը Հայաստանում էր Բելառուսի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` ԲՀ զինված ուժերի զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Վլադիսլավ Բուդիկի և ռազմական ավտոտեսչության պետ, գնդապետ Վալերի Գեյցի գլխավորությամբ:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ուղերձ է հղել զինծառայողներին: Անձնակազմին դիմելով ցավի եւ խոր մտահոգության զգացումով՝ նա հույս է հայտնել, որ կկարողանա տեղ հասցնել մեր ողջ ժողովրդի հորդորն ու խնդրանքը:

ԴԺՎԱՐ ՈՒՍՄԱՆ ՄԵՋ, ՀԵՇՏ՝ ՄԱՐՏՈՒՄ

Օդակայանում պարապմունքներ են. մարզվում են ռազմաավիացիոն համալսարանի ավիացիոն ֆակուլտետի կուրսանտներն ու գործող օդաչուները: Եռուզեռ է. թռչել պատրաստվող կուրսանտներն ու օդաչուները հանդերձավորվում են, պատրաստում իրենց պարաշյուտները:

ՇՈՒՇԻԻ ՀԵՐՈՍ, ԱՐԾԻՎ ԿՈՄԱՆԴՈՍ

Տղե՛րք ջան, հաղթանակից հետո անմիջապես տուն չեմ գնալու, մնալու եմ էստեղ, գտնեմ իմ մահացած ընկերների շիրիմները ու պատմեմ նրանց իրենց երազած հաղթանակի մասին, հետո կվերադառնամ ու նրանց ծնողներին կպատմեմ իրենց հերոս որդիների մասին: