Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հունիսի 26-ին Նորք-Մարաշ բժշկական կենտրոնը, անվճար հիմունքներով, կազմակերպել է նեղ մասնագիտական բուժզննում՝ ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հարազատների համար։

ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության գրասենյակի քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցի հետ:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ

Հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

ՀՈՒՆԻՍԻ 23-Ը ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԹԻԿՈՒՆՔԻ ՕՐՆ Է

ՀՀ զինված ուժերի տոնացույցում հունիսի 23-ը նշվում է որպես Թիկունքի օր: ՀՀ զինված ուժերի թիկունքային ծառայության կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունիսի 23-ին անցկացվել է հանդիսավոր նիստ, որին մասնակցել են անցած 25 տարիներին թիկունքային ստորաբաժանումները ղեկավարած և ծառայության ձևավորմանն ու կայացմանը մասնակցած զինվորականները:

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

Հունիսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ամփոփվել են ձմեռային զորակոչի արդյունքները, և քննարկվել են 2017թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը:

«ԵՍ ԵՄ» ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների շրջանակում հանդիպել է հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների և ուսանողական խորհուրդների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին ընդունել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։