Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՆԻՍԻ 23-Ը ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԹԻԿՈՒՆՔԻ ՕՐՆ Է



ՀՈՒՆԻՍԻ 23-Ը ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԹԻԿՈՒՆՔԻ ՕՐՆ ԷՀՀ զինված ուժերի տոնացույցում հունիսի 23-ը նշվում է որպես Թիկունքի օր:

ՀՀ զինված ուժերի թիկունքային ծառայության կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունիսի 23-ին անցկացվել է հանդիսավոր նիստ, որին մասնակցել են անցած 25 տարիներին թիկունքային ստորաբաժանումները ղեկավարած և ծառայության ձևավորմանն ու կայացմանը մասնակցած զինվորականները:

Տոնի առթիվ թիկունքայիններին շնորհավորել և թիկունքային ծառայության նշանակությունը զինված ուժերի մարտունակության ապահովման գործում մեկ անգամ ևս ընդգծել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

ՀՀ զինված ուժերի թիկունքի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով մի շարք զինծառայողներ խրախուսվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով: 

Խորագիր՝ Նորություններ


26/06/2017