Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼՀունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զինվորական հոսպիտալում, զրուցել բուժվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում:

Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարը ներկայացրել է ԿԿԶՀ նորանշանակ պետ, փոխգնդապետ Դանիել Մկրտչյանին։

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ռազմաբժշկական ոլորտի զարգացման առաջիկա ծրագրերը և կարևորել բազմաթիվ հաջողություններին զուգահեռ արձանագրվող թերացումներից հետևություններ անելու  անհրաժեշտությունը։

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


27/06/2017