Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՍԽՐԱՆՔ

Հուլիսի 14-ն էր: Գիշերվա մեկն անց էր արդեն: Ինժեներական գործն ավարտել, պառկել էի: «Արթուրը վիրավոր է». գոռաց բլինդաժ ներխուժած զինվորը: Իսկույն վեր թռա: Սաղավարտ ու զրահաբաճկոն հագնելու ժամանակ չկար: Զենքս վերցրի ու դուրս վազեցի: Արթուրը սակրավորների վաշտի հրամանատարն էր:

...ԵՍ ԼԱՎ ԲԺԻՇԿ ԵՄ

Ամիսներ առաջ համացանցում տարածված տեսանյութը տագնապալի էր ու հուզիչ: Առաջնագիծ նկարահանման գնացած «Շանթ» հեռուստաընկերության օպերատորն ու ռեժիսորը հայտնվել էին ադրբեջանցի դիպուկահարի նշանառության տակ: Նրանք մի կերպ նետվեցին մեքենայից ու պատսպարվեցին փոքրիկ թմբի հետեւում, բայց դիպուկահարը հասցրեց կրակել օպերատորի ոտքերին:

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ Է ՓՈԽԱՆՑՎԵԼ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԴԻՆ

Նոյեմբերի 28-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի Երասխ-Սադարակ հատվածում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ ներկայացուցիչներին է փոխանցվել ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դին։

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԲԵԼԱՌՈՒՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն։

ՀՀ ՊՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՄԱԿ-Ի ՇՏԱԲԱՅԻՆ ՍՊԱՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվող ՄԱԿ-ի շտաբային սպաների դասընթացներին:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը կմասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմահուշային կոմիտեի հերթական նիստին:

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊՈՒՐԱԿ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂՈՒՄ

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում վաղ առավոտից ազգագրական երգն ու պարն էր թեւածում: Ամբողջ գյուղը մեկ մարդու նման հավաքվել-համախմբվել էր. Հայրենական մեծ պատերազմի զոհվածներին նվիրված հուշարձանի, Բերդավանի մատուռի եւ Մեծ եղեռնի հուշակոթողի հարակից տարածքում ծառատունկ էր: