Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԻԱՑՅԱԼ ԶՈՐԱԽՄԲԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում դեկտեմբերի 1-ից 5-ը աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Արցախում անցկացված զորավարժության շրջանակում վարժանքներ իրականացվեցին նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Լրագրողներն անցան ռազմական հավանական գործողությունների ժամանակ տարբեր իրավիճակներում աշխատելու պատրաստություն։ Անվտանգության կանոններին ծանոթանալուց հետո նրանք ստացան համապատասխան փաստաթղթեր, հատուկ համազգեստ՝ PRESS գրությամբ զրահաբաճկոններ եւ սաղավարտներ:

«ԵՂՆԻԿՆԵՐ». ԱՄՈՒՐ ԴԻՐՔԵՐԻ ԼԵՌՆԱՆՄԱՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ

Մեր խրամատը փոքր-ինչ բարձրում է եւ վերահսկում է հակառակորդի դիրքեր տանող ճանապարհը: Անտառների, խիստ թեքադիր ձորալանջերի արանքում երկու բանակներն իրարից բաժանող սահմանագիծն է, չեզոք գոտին՝ Գյուլիստանը: Երբեմնի բարետես հայկական գյուղը հիմա ավերակ է՝ քարուքանդ եղած տներով։

ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆԵԼՈՒ ՎԿԱՅԱԳԻՐ՝ 38 ԸՆՏԱՆԻՔԻ

Գեւորգ Միսակյանն առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս երեք հրազենային վիրավորում է ստացել: Բուժման երկար շրջան է անցել՝ ոտքի կանգնելու համար: Կյանքը կամաց-կամաց բնականոն հունի մեջ է ընկել՝ ամուսնացել է, երկու որդի ունեցել:

ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ  ԽՐԱԽՈՒՍՎԵԼ ԵՆ «ՀԱՅ ԱՍՊԵՏ» ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԽԱՂԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Հայ ասպետ» համաբանակային հեռուստախաղի հաղթող երեք թիմերի անձնակազմերի խրախուսում:

ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԷՐ ՄԱՐԶԱԿԱՆ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԶԻՆՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 5-ին ՊՆ վարչական համալիրում կազմակերպվեց մարզական միջոցառում զինհաշմանդամների համար:

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Ներկայացնում ենք ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի զեկուցումը՝ 2017 թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ում կայացած «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումներում