Նորություններ
Նոյեմբերի 17-ին պաշտպանության նախարարությունում տոնական հանդիսություն էր՝ նվիրված ռազմաբժշկական ծառայության կազմավորման 25-ամյակին: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին բարձրաստիճան զինվորականներ, զինվորական բժիշկներ..
Զրույց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, պահեստազորի գնդապետ ԲԵՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
ՀՀ Ազգային ժողովն օրերս քննարկեց և երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության մասին» օրինագիծը: Նոր օրենքով սահմանվող տարկետման իրավունքի շուրջ բուռն քննարկումներ ծավալվեցին: Թեմայի շուրջ զրուցեցինք մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայողների հետ:
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան ընդունված պատանիների համար նոյեմբերի 21-ը տոնական էր: ՀՀ նախագահի, պաշտպանության նախարարության եւ ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար կազմի, ինչպես նաեւ բարձրաստիճան այլ հյուրերի, ծնողների ու հարազատների ներկայությամբ րոպեներ անց նրանք պիտի երդվեին ու հրամանագրվեին որպես սաներ: Նշվում էր նաեւ վարժարանի բացման արարողությունը` նվիրված Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-րդ տարեդարձին:
Նոյեմբերի 17-ին Զինվորական բժիշկների մասնագիտական տոնի կապակցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ուսումնական կենտրոն էին այցելել դերասաններ ու երգիչներ:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 13-ից 19-ը աշխատանքային այցով եղել է Ռուսաստանի Դաշնությունում: