Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՏԻՍՏՆԵՐԸ՝ ՀՀ ԶՈՒ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ



ԱՐՏԻՍՏՆԵՐԸ՝ ՀՀ ԶՈՒ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄՆոյեմբերի 17-ին Զինվորական բժիշկների մասնագիտական տոնի կապակցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ուսումնական կենտրոն էին այցելել  դերասաններ ու երգիչներ:

Հյուրերը նախ շրջեցին ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի տարածքում, ծանոթացան ապագա սանհրահանգիչների ուսումնական գործընթացին, կենցաղային պայմաններին, եղան հանգստի և ժամանցի սենյակներում:

Անչափ տպավորված ենք, վստահ ենք, որ այստեղ կրթություն ստացած մեր ապագա սանհրահանգիչները իրենց մասնագիտական գիտելիքներն արժանիորեն կծառայեցնեն հայրենիքին եւ  հայոց բանակին,  որակյալ բուժծառայություն կմատուցեն սահմաններն անառիկ ու ամուր պահող մեր զինվորներին,- ասաց հանրաճանաչ դերասան Լևոն Մուրադյանը:

Այդուհետ՝ հերթն իրենցն էր.  ասմունքով, երգով և հումորային համարներով տոնական օրն առավել հիշարժան դարձրին

Մեր սիրված արտիստները խոստացել են. նման այցելությունները այսուհետ  շարունակական  եւ հաճախակի են լինելու,- նշեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի պետ, մայոր Հարություն Հովհաննիսյանը:

Ալիս Ալավերդյան

Խորագիր՝ Նորություններ


22/11/2017