Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 16-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի խորհրդաժողովին:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

ՆԱԽԱԳԱՀԻՆ ԶԵԿՈՒՑՎԵԼ Է ԶՈՒ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՅՈԹՆԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումը։

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 10-ին ՊՆ վարչական համալիրում հյուրընկալել է Տավուշի մարզի զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին` զինծառայողների այրիներին և մինչև 18 տարեկան երեխաներին:

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԲԱՆԱԿ

Հունվարի 8-ին մեկնարկեց ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2018թ. առաջին նորակոչիկները:

ԱԶԳ-ԲԱՆԱԿ

Ժողովուրդը դառնում է ազգ միայն այն ժամանակ, երբ արթնանում է ազգային ինքնագիտակցումը: Այսինքն` երբ ծնվում է ՄԵՆՔ-ի գաղափարը: ՄԵՆՔ-ի գիտակցումը անհատի արժեհամակարգում կարեւորելու, նրա կենսական առաջնահերթությունների վերին հորիզոնականներում ամրագրելու համար հարկավոր է «կառուցել» ու տեսանելի դարձնել այն կենտրոնաձիգ առանցքը` գաղափարի ու արժեքների շարքը, որոնք ակնհայտորեն նույնական ու հույժ կարեւոր են ազգի բոլոր ներկայացուցիչների համար` անկախ նրանց սոցիալական վիճակից, մտավոր կարողություններից, բնակության վայրից:

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՐԴԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Հայկական տարբեր ժամանակների բանակները միշտ էլ կոչված են եղել օտարի ոտնձգություններից ազգն ու հայրենիքը պաշտպանելուն, այլ ոչ՝ օտարին ու նրա հողին տիրանալուն: Այս սկզբունքը խնամքով պահպանվել է նաև այսօր: Եվ լինելով խաղաղասեր՝ այսօր Հայոց բանակը, որպես հայ ժողովրդի ու հայկական պետությունների անվտանգության երաշխավոր, խաղաղության ու կայունության պահպանման գործոն է, ոչ միայն հայրենիքում, այլև տարածաշրջանում: