Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ



ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 16-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի խորհրդաժողովին:

Խորհրդաժողովի շրջանակում անցկացվել է երկու նիստ` «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությանը ներգրավված, ինչպես նաև Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող պետությունների ձևաչափերով:

«Փոխգործունակության հարթակ» ձևաչափով նիստի ժամանակ քննարկվել են Եվրոպայի հարավային հարևանության տարածաշրջաններից բխող անվտանգության և կայունության մարտահրավերներին և դրանց դիմագրավմանը առնչվող հարցեր:

«Վճռական աջակցություն» ձևաչափով անցկացված նիստը միտված էր Աֆղանստանում կոալիցիոն գործողության ընթացիկ խնդիրների, խնդրահարույց հարցերի քննարկմանը և ընդհանուր դիրքորոշումների ձևավորմանը:

Խորագիր՝ Նորություններ


17/01/2018