Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում ձեւավորված աշխատանքային խումբը մարտի 5-ին սկսել է Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքա­վոր­ման պլանի մշակման աշխատանքները:

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԶՈՐԱՀԱՎԱՔԻՆ ՈՒ ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գնդապետ Ա.Բալասանյանի գլխավորությամբ 3-րդ զորամիավորման շտաբում, Լոռու և Տավուշի մար­զերի զինվորական կոմիսարների, փրկարարական ծառայությունների և մարզպետարանների զորա­հավաքային նա­խապատ­րաս­տու­թյան բաժինների պետերի հետ անցկացվեց խորհրդակցություն, որի ընթացքում քն­նարկվեցին զորահավաքին և բնակ­չու­թյան քաղպաշտպանությանն առնչվող հար­ցեր:

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ 60-ԱՄՅԱԿԻՆ

Մարտի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել տոնական հանդիսություն՝ նվիրված Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակին:

ՆՎԻՐՎԵՑ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ 60-ԱՄՅԱԿԻՆ

Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակում մարտի 5-ին կայացած ինտելեկտուալ խաղ-մրցույթը նվիրված էր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին:

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Մարտի 5-ին ՀՀ պաշպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ընտանիքին և շնորհավորել սպարապետի ծննդյան օրվա առթիվ։

ՄԱՐՏԻ 5-Ը ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, ռազմական և պետական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ մարտի 5-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների, բարձրաստիճան զինվորականների հետ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ներկա է եղել սպարապետի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը:

ՆՇՎԵՑ ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 60-ԱՄՅԱԿԸ

2-րդ զորամիավորումում և նրա ենթակա զորամասերում ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ կազմակերպվել և անցկացվել են հուշ-երեկոներ, մարզական միջոցառումներ, կիրակնօրյա հայրենասիրական զրույցներ՝ «Վ. Սարգսյանի կյանքն ու գործնեությունը» թեմայով: