Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԲԱՆԱԿԱՅԻՆ ԱՌՕՐՅԱ

Զորամասում անցկացվեցին եռօրյա մարտավարաշարային պարապմունքներ: Գործնական վարժանքների ընթացքում կատարելագործվեցին անձնակազմի մասնագիտական հմտությունները, մարտական խնդիրների կատարման ժամանակ տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության աստիճանը:

ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Մարտական գործողությունների ժամանակ սպաների գործնական հմտությունները, ինչպես նաև նրանց՝ կապի միջոցներով աշխատելու որակը կատարելագործելու նպատակով մարտի 19-ին 4-րդ զորամիավորման N զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ:

ՆՎԱԳԱԽՄԲԻ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Մարտի 18-ին 4-րդ զորամիավորման նվագախմբում սկսվել են համանվագախմբային պատրաստության պարապմունքներ: Դրանք միտված են զարգացնելու զինծառայողների երաժշտական ունակությունները և հարստացնելու նվագացանկը, որում ընդգրկված են ոչ միայն ծառայողաշարային, այլև համերգային, հայրենասիրական ստեղծագործություններ:

ԳԵՐԱԶԱՆՑ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ

ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադը, առաքելություն իրակա­նացնելով աշխարհի տարբեր երկրների թեժ կետերում, միշտ արժանացել և արժանանում է բարձր գնահատականների: Բացառություն չէ նաև Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման DEEP թիմի համագործակցության շրջանակներում մարտի 18-ին ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի՝ մարշալ Հ.Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետում մեկնարկել է դասախոս-հրահանգիչների մեթոդական վերապատրաստման դասընթացի /Master Instructor Program/ երկրորդ փուլը:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Մարտի 18-ին ԿԽՄԿ-ի պատվիրակները՝ Քրիստոֆ Դեշարի գլխավորությամբ, այցելել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

5-րդ զորամիավորման ենթակա զորամասերի պարենային ծառայությունների, ճաշարանի պետերի և խոհարարական անձնակազմի մասնակցությամբ անցկացվել են հսկիչ-ցուցադրական պարապմունքներ: