Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԽՆԴԻՐՆԵՐԻ ՃՇԳՐՏՈՒՄ ՏԵՂԱՆՔՈՒՄ

Փոխհամագործակցության շրջանակներում, նախապես կազմված պլանի համաձայն, 4-րդ զորամիավորման, ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի և օպերատիվ ուղղության հրամանատարության մասնակցությամբ կազմակերպվել է խնդիրների ճշգրտում տեղանքում:

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝ ԱԹՍ-Ի ԿԻՐԱՌՄԱՄԲ

Հունիսի 5-ից 6-ը 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն:

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ

Հունիսի 4-ից 6-ը 3-րդ զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային ցուցադրական զորավարժություն, որին ներգրավվել են նաև ՀՀ ոստիկանության զորքերի ստորաբաժանումները:

ԽԱՂԱՐԿՎԵԼ Է ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԿՐԱԿԱՅԻՆ ՓՈՒԼԸ

Հունիսի 6-ին անցկացվեց 5-րդ զորամիավորումում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժության երկրորդ՝ կրակային փուլը:

ՄԵՔԵՆԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Հունիսի 6-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են տանկային մեքենավարման գործնական պարապմունքներ:

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Տարբեր աստիճանների բերման ընթացքում զորամասերի պատրաստականությունը ստուգելու, կառավարման մարմինների և ստորաբաժանումների հրամանատարների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով հունիսի 4-ին 5-րդ զորամիավորումում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Զինված ուժերի զորամասերի հրամանատարների տեղակալների հավաքների շրջանակում հունիսի 5-ին, ԶՈՒ թիկունքի վարչության պետ, գնդապետ Ռ. Մարգարյանի ղեկավարությամբ, հրամանատարների թիկունքի գծով տեղակալների հետ անցկացվել է ցուցադրական պարապմունք: