Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՎԱՐԺՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԴՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԸ

Հունիսի 13-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստը:

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ

2-րդ զորամիավորման զորամասերում ընթացող տեսչական ստուգումների շրջանակում, պատրաստականության տարբեր աստիճանի բերման ժամանակ ստորաբաժանումների հրամանատարների գործնական ունակություններն ամրապնդելու և զարգացնելու նպատակով, հունիսի 11-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Հունիսի 11-ին, պատրաստության պլանի համաձայն, 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ:

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ ՄԱԿ-Ի ԵՎ ԿԽՄԿ-Ի ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Զինծառայողներին ՄԱԿ-ի կիրառվող կանոնակարգերին ծանոթացնելու և տարբեր իրադրություններում գործելու առանձնահատկություններն ուսուցանելու նպատակով օրերս Խաղաղապահ ուժերի բրիգադում ՄԱԿ-ի և ԿԽՄԿ-ի փորձագետների մասնակցությամբ անցկացվել են ուսուցողական դասընթացներ:

2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

Զորքերի մարտական պատրաստականության ու պատրաստության ստուգման նպատակով 2-րդ զորամիավորման զորամասերում Գլխավոր ռազմական տեսչության կողմից անցկացվում են ստուգումներ:

ՄԱՐՏԱՎԱՐԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Զինծառայողների մասնագիտական մեթոդական գիտելիքները կատարելագործելու, մարտական պատրաստականության և պատրաստության մակարդակն ստուգելու, ինչպես նաև ֆիզիկական ու բարոյակամային հատկանիշները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվում է մարտավարական-մասնագիտական զորավարժություն:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2019թ. ամառային զորակոչի շրջանակում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով հունիսի 25-ին և 26-ին N զորամասի տարածքում իրականացվելու է զորակոչիկների ընտրություն: