Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ և ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

Հունիսի 14-ին՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ։

ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է կրտսեր հրամանատարների հավաք-խորհրդակցություն:

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՌԱԶՄԱԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱՐԶԱՁևԵՐԻ ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 10-ից 14-ը 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում, պատրաստության պլանի համաձայն, անցկացվել է ռազմակիրառական մարզաձևերի՝ հրաձգության և դանակի նետման համաբանակային առաջնություն:

ՄԱՐՏԱՎԱՐԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Մարտավարական-մասնագիտական զորավարժության պլանով նախատեսված պարապմունքների շրջանակում 2-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, սահմանված ժամկետներում իրականացրել առաջադրված ուսումնական-մարտական խնդիրները:

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ  ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների մասնագիտական պատրաստության, գործնական հմտությունների ու կարողու­թյունների կատարելագործման նպատակով, զինված ուժերի զորամասերից մեկում, անցկացվել են հրամա­նա­տա­րական հավաք-պարապմունք­նե­ր:

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Պատրաստության պլանի համաձայն՝ հունիսի 13-ին 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն։

ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԱՊՀ ՊՆԽ ԱՌԸՆԹԵՐ ԴԱՇՏԱՅԻՆ ՎԱՐԺՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԴՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԸ

Հունիսի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստը: