Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԶՈՐԱՑՐՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Շարունակվում են զորացրվող զինծառայողների հրաժեշտի հանդիսավոր միջոցառումները: 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Խ. Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին 2 տարվա անձնվեր ծառայության համար և հորդորել նույնքան նվիրված լինել հայրենիքին նաև քաղաքացիական կյանքում։

ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ԲԱՑՈՒՄ

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում բացվել է հուշահամալիր` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված 22 անմահ հերոսների հիշատակին։

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Զինծառայողների հմտությունները կատարելագործելու նպատակով հուլիսի 29-ին 2-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։

«ՄԵՆՔ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԿԸ ԴԵՌ ՉԵՆՔ ՏՎԵԼ...»

Վաշտի հրամանատար, կապիտան Մարգար Սարիբեկյանը օրերս պարգևատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Նա Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ընդամենը 25 տարեկան էր, բայց վաշտ է տարել մարտի:

Է՛Լ ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ՝ ՈԳՈՎ ՈՒ ԿԱՄՔՈՎ

Շուտով կավարտվի հերթական զորակոչը: Նորակոչիկների վերջին խմբերը, բժշկական զննում անցնելով, մեկնում են հանրապետական հավաքակայան, որտեղից էլ, ինչպես կարգն է, կուղևորվեն վիճակահանությամբ իրենց բաժին ընկած զորամասերը:

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ՄԵ՛Ր ԵՐԿԻՐՆ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ, ՄԵ՛Ր ՀՈՂՆ ՈՒ ՋՈՒՐԸ...

Գանձակցի Վազգեն եւ Մարինե Ասատրյանների համար հուլիս ամիսը լիուլի էր հույզերի, ապրումների, զգացողությունների առատությամբ՝ միախառնվել-միահյուսվել էին ժպիտն ու արցունքը, անհանգստությունը, սպասումն ու հպարտությունը…

ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻՆ

Հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: