Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Սեպտեմբերի 3-ին եռամսյա հավաքի մասնակիցները 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում կրակ վարելու հմտությունները զարգացնելու և մարտավարական տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու նպատակով անցկացրել են հրաձգության մարզումներ։

ՍՏՈՒԳՎԵԼ Է ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Սպաների պատրաստվածությունը և ստորաբաժանումների գործողությունների հաջորդականությունը ստուգելու նպատակով սեպտեմբերի 3-ին 5-րդ զորամիավորման վարչակազմն ու ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՀԵՏ

Եռամսյա վարժական հավաքների շրջանակում անձնակազմի հանգիստը ակտիվ և արդյունավետ կազմակերպելու, բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին 4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանը հանդիպել է զորամասերը համալրած պահեստազորայինների հետ, անցկացրել է զրույց տարբեր հարցերի շուրջ, տվել համապատասխան հրահանգներ և հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՊՆ  ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակներում հերթական բանակցություններին և քննարկումներին մասնակցելու նպատակով:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ, ԱՅԼԵՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԷԼ ՉԷ

Ի պատասխան «168 ժամ»-ի՝ «1 միլիարդ 75 միլիոն դրամ՝ ոչ թե դիրքերի, այլ ՊՆ շենքի լավ պայմանների համար» վերնագրով հոդվածի, որում պնդում կա, թե «Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հրատապ է համարել պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավումը և ոչ, ասենք, չկահավորված դիրքերի կահավորումը, ուստի, լավ շենքային պայմաններում աշխատելու նպատակով 1 միլիարդ 75 միլիոն դրամ (1.075.322,7 հազար դրամ) գումար պահանջող նախագիծ է ներկայացրել Կառավարության համաձայնությանը», հայտնում ենք, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԲԺԻՇԿՆԵՐԻ

Սեպտեմբերի 2-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած բժիշկների պարգևատրման արարողություն, որին ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, առողջապահական ոլորտի պատասխանատուներ։

ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ՝ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ պաշտպանության նախարարության Խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գիտելիքի օրն այցելել են զորամասին կցագրված դպրոցներ։