Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՐԵՎՄՈՒՏՔ-2021» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ

Սեպտեմբերի 13-ին ՌԴ «Մուլինո» զորավարժարանում մեկնարկել է «Արևմուտք-2021» համատեղ ռազմավարական զորավարժության հիմնական փուլը: Մարտական կրակով ուղեկցվող գործողություններին հետևել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ

ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության վերահսկիչ խումբը՝ վարչության պետի ղեկավարությամբ, արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում սեպտեմբերի 8-ից 13-ն իրականացրել է շրջայց` ստուգելու զորամասերի ներքին ու պահակային ծառայությունների կազմակերպումը, մարտական հերթապահության իրականացումը:

ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ

ՊՆ խաղաղապահ բրիգադի զինծառայողները «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում մասնակցում են Բրիտանական ռազմական խորհրդատվական մարզչական թիմի կողմից անցկացվող «Կրտսեր հրամանատարների առաջնորդման» դասընթացին։

ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ՝ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Սեպտեմբերի 12-ին N զորամիավորման զորամասերում նշվել է​ Խաչվերացը, որը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և խորհրդանշում է գերությունից խաչի վերադարձը։

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Բանակ-հասարակություն կապն ամրապնդելու նպատակով N զորամիավորման զորամասերից մեկի մերձակա քաղաքի կենտրոնական փողոցներում կազմակերպվել է զինվորական նվագախմբի քայլերթ:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2021 թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՌԴ Նիժնի Նովգորոդի «Մուլինո» զորավարժադաշտում անցկացվելիք Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության ակտիվ փուլի դիտմանը:

ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

ՊՆ վարչական համալիրում կայացել է հավաք-խորհրդակցություն «Զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերն ու կանխարգելման ուղիները» թեմայով։