Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ



ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության վերահսկիչ խումբը՝ վարչության պետի ղեկավարությամբ, արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում սեպտեմբերի 8-ից 13-ն իրականացրել է շրջայց` ստուգելու զորամասերի ներքին ու պահակային ծառայությունների կազմակերպումը, մարտական հերթապահության իրականացումը:

Մարտական դիրքերում ստուգվել են անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանները, զենք-զինամթերքի պահպանությունը, հանդերձավորումը, անվտանգության կանոնների պահպանման պահանջների կատարումը, ձմռան նախապատրաստությունը, ինչպես նաև բարոյահոգեբանական վիճակը:

Խորագիր՝ Նորություններ


13/09/2021