Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՄ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԸՆԹՐԻՔԻՆ



Մայիսի 28-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի հրավերով մասնակցել է Շումանի անվտանգության ու պաշտպանության ֆորումի շրջանակում կազմակերպված ԵՄ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների աշխատանքային ընթրիքին, որի շրջանակում քննարկվել են եվրոպական անվտանգությանն առնչվող հարցեր:

Միջոցառման ընթացքում Սուրեն Պապիկյանը պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել Շվեդիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի և Վրաստանի նախարարների հետ։

Խորագիր՝ Նորություններ


29/05/2024