Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆ

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին:

ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ

Սեպտեմբերի 20-ից 24-ը ԱՄՆ միջազգային իրավական հետազոտությունների ինստիտուտի դասախոսա­կան կազմը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացրել է «Խաղաղապահ գործողություն­ների իրավա­կան կողմերը» խորագրով դասընթաց, որին ներգրավվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողները:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Անձնակազմի տեսական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով ՊՆ խաղաղապահ բրիգադում սեպտեմբերի 23-ից 24-ն անցկացվել են հրամանատարաշտաբային մարզումներ:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Սեպտեմբերի 24-ին զորամիավորման զորամասերից մեկի ինժեներական վաշտի զինծառայողների հետ անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ։

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱՓՈԽ

Զորամիավորման զորամասերից մեկում սեպտեմբերի 23-ին պահեստազորայինների մասնակցությամբ իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար պարոն Թիերի Ռիբոյին:

«ՈՒԺԵՂԻՆՆ Է ԱՇԽԱՐՀԸ, ՀԱՅՐԵՆԻՔԸ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՄԵՆ ԻՆՉ...»

Օգոստոսի 25-ին մեկնարկած եռամսյա վարժական հավաքներին ներգրավված պահեստազորայիններն արդեն բավականաչափ ռազմական գիտելիքներով եւ հմտություններով զինված՝ պատրաստվում են մեկնել մարտական հերթապահության։