Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Նոյեմբերի 2-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը:

ՍՏՈՒԳԱՅՑԵՐ

ԶՈՒ գլխավոր շտաբի աշխատանքային խմբերը հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 2-ը N զորամիավորման զորամասերում իրականացրել են ստուգայցեր։

ՀՕՊ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Զենիթահրթիռային մարտկոցների հրամանատարների մասնագիտական գիտելիքներն ստուգելու նպատակով նոյեմբերի 1-2-ն անցկացվել են վարժանքներ։

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Հոկտեմբերի 26-ից 29-ը Երևանում և Դիլիջանում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժինների և բաժանմունքների անձնակազմի համար անցկացվել են «Կյանքի իրավունք» և «Զինված ուժերի համատեքստում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և մահվան դեպքերի արդյունավետ քննության թեմաներով» վերապատրաստման դասընթացներ։

ՍԵԶՈՆԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Զորամիավորումներում և զորամասերում շարունակվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքները:

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Հոկտեմբերի 29-ին N զորամասի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով անցկացվել են գործնական պարապմունքներ։

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽ

Հոկտեմբերի 29-ին զորամիավորումներում իրա­կա­նացվել են մարտական հերթափոխեր: