Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱՆԱՎ

Ֆրանսիայում սկսվել են FREMM նախագծի առաջին ռազմանավի ընթացիկ փորձարկումները: «Ակվիտանիա» անունը կրող ֆրեգատը բոլոր անհրաժեշտ փորձարկումներն անցնելուց հետո սպառազինության կվերցվի 2012թ.: Ընդհանուր առմամբ, ֆրանսիական ռազմական նավատորմը պետք է ստանա 11 այսպիսի ֆրեգատ: Այժմ կառուցվում են նույն դասի երկրորդ և երրորդ ռազմանավերը` «Նորմանդիան» և «Պրովանսը»: Նոր նավեր պատվիրել են նաև Իտալիան և Մարոկկոն` համապատասխանաբար 10 և 1 միավոր:
FREMM դասի ֆրեգատները պատրաստվում են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:

Ապրիլի 17-ին Իսրայելի կառավարությունը հաստատել է իր հիմնական ռազմական ուժերը դեպի Նեգև անապատ տեղափոխելու որոշումը: Դրանով կառավարությունը փորձում է օգտագործել ամայի հարավային տարածքը, ինչպես նաև ազատել երկրի կենտրոնական տարածքը:
-Այս գործողությունը շրջադարձային կլինի Նեգևի զարգացման համար: Այնտեղ տեղափոխվող հազարավոր որակյալ մասնագետները կնպաստեն արդյունաբերության, շինարարության և մշակույթի զարգացմանը,- հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Համագործակցության պայմանագիր կնքելու և Բաղդադի հետ ավելի սերտ տնտեսական համագործակցությանը նպաստելու համար Չեխիայի վարչապետ Պետր Նեկասը մայիսի 23-ից 24-ը կայցելի Իրաք:
– Չեխիայի Հանրապետությունը պատրաստվում է Իրաքին առաջարկել L-159 մարտական օդանավերը եւ աջակցել Իրաքի ռազմաօդային նավատորմի ուղղաթիռների զարգացմանը ,- ապրիլի 18-ին Պրահայում Չեխիայի և Իրաքի ԱԳ նախարարներ Կարել Շվարցենբերգի և Հոշյար Զեբարիի հանդիպումից հետո հայտարարել է Շվարցենբերգը:

WikiLeaks.org ինտերնետային կայքը հրապարակել է ավելի քան 90,000 փաստաթղթեր, որոնք ներառում են մանրամասն հաշվետվություններ Աֆղանստանում ընթացող ռազմական գործողությունների, ինչպես նաև Պակիստանի և Թալիբան խմբավորման կապերի մասին:
-WikiLeaks-ի հետ կապված իրադարձությունից մենք պետք է կարևոր դաս քաղենք, թե ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը կարող է սպառնալ ազգային անվտանգությանը: Կարծում եմ, որ բավականին անելիքներ ունենք կառավարությունում:

ԱՄՆ-ի և Աֆղանստանի զինված ուժերի համագործակցությունը Աֆղանստան-Պակիստան սահմանի վրա երբեք չի եղել այնքան օպերատիվ, որքան ներկայումս է: Սահմանին ամեն շաբաթ իրականացվում են հեռուստակոնֆերանսներ, որոնց շնորհիվ ԱՄՆ-ի զորքերը մարտավարական նշանակության տեղեկատվություն են ստանում, նույնիսկ ընթացող թեժ մարտերի ժամանակ:
– Պակիստանի զինված ուժերը գիտակցում են Հաքքանի խմբավորման սպառնալիքը, սակայն իրենց ուշադրությունը բեւեռացած է թալիբների վրա, որոնք սպառնում են Իսլամաբադում գտնվող կառավարությանը:

Ապրիլի 16-ին Իրանի պետական լրատվական «ԻՐՆԱ» գործակալությունը հաղորդել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելն են ստեղծել «Stuxnet» համակարգչային վիրուսը, որպեսզի խոչընդոտեն Իրանի միջուկային ծրագրին:
-Հետազոտությունները և ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ «Stuxnet»-ի ստեղծման ակունքում են ամերիկյան և սիոնիստական ռեժիմները ,- հայտարարել է Իրանի քաղաքացիական պաշտպանության հրամանատար Ղոլամ Ռեզա Ջալալին:
Ջալալին առաջին իրանցի պաշտոնյան էր, ով Թեհրանի երկու ոխերիմ թշնամիներին մեղադրեց «Stuxnet»-ի ստեղծման համար:

ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ

Վերջերս բրիտանական սուզանավերից մեկի հերթապահող նավաստին կրակ էր բացել ատրճանակից, ինչի հետեւանքով մի սպա մահացել էր, իսկ մեկ այլ նավաստի` վիրավորվել: Այժմ էլ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության աշխատակիցների թույլ տված տեխնիկական սխալի պատճառով ատոմային սուզանավերի վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը հայտնվել է ինտերնետում: 2009թ. ոլորտի վերաբերյալ կազմված հաշվետվությունը վերջերս հրապարակվել է բրիտանական խորհրդարանի կայքում, ընդ որում՝ գաղտնի տեղեկություններ պարունակող հատվածները պարզապես «ներկվել» են սպիտակ։ Այդ էջերը սևացվելու դեպքում համակարգչով աշխատելու տարրական հմտություններ ունեցող ցանկացած անձ կարող էր վերականգնել և կարդալ գաղտնի տվյալները: Գաղտնի է եղել հաշվետվության զգալի մասը: