Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՎԻԱՑԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը հիմնովին վերակառուցել է Ստեփանակերտի օդանավակայանը` համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին: Սկզբում կօգտագործվեն մինչեւ 50-60 տեղանոց փոքր ինքնաթիռներ, եւ չվերթներ կիրականացվեն Ստեփանակերտ-Երեւան ուղղությամբ, որոնք ընդհատվել էին դեռ տասնյակ տարիներ առաջ:
Հարց է առաջանում՝ ի՞նչ կարիք կա այսօր Արցախի եւ մայր Հայրենիքի միջեւ օդային կապ հաստատելու, եթե հստակ եւ անխափան գործում է Երեւան-Գորիս-Ստեփանակերտ մայրուղին:

ԻՍԿ Ո՞ՒՐ Է ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլի 16-ին Ադրբեջան այցելեց ամերիկյան մի կազմակերպության ղեկավար, որն անվանում են «ստվերային ԿՀՎ (Կենտրոնական հետախուզական վարչություն)»: Խոսքը «Stratfor» մասնավոր գիտական կորպորացիայի` հետախուզական-վերլուծական կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն, քաղաքագետ Ջորջ Ֆրիդմանի մասին է:
Այցն ուշագրավ է կազմակերպության ազդեցիկության ու հեղինակավոր լինելու առումով: ԱՄՆ Օստին քաղաքում (Տեխասի նահանգ) գտնվող կենտրոնը ԶԼՄ-ներից և այլ աղբյուրներից ստացված տեղեկության հիման վրա կատարում է աշխարհաքաղաքական և տնտեսական կանխատեսումներ («Stratfor» անվանումն անգլերեն «ռազմավարական կանխատեսում» արտահայտության հապավումն է):

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 20-ին ընդունել է Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովին:
Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի գլխավորած պատվիրակության` ապրիլի 18-ից 20-ի այցը Հայաստանի Հանրապետություն տեղի է ունեցել ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի զորամասերի և ստորաբաժանումների տեղակայման օպտիմալացման միջոցառումների ստուգման և վերահսկման նպատակով:

Ռուսական «Սեվմաշ» ձեռնարկությունում արդիականացման ենթարկվող հնդկական «Վիկրամադիտյա» (նախկին «Ծովակալ Գորշկով») ծանր ավիակիր նավը մինչև տարվա վերջ կսկսի ընթացիկ փորձարկումները: Արդիականացման ծրագրի շրջանակներում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, թռիչքային տախտակամածի, անգարների, կապի և այլ համակարգերի նորոգումից բացի, նավի ավելի քան 3500 բաժիններում փոխարինվել են ներքին պաստառները, 100 տոկոսով` մալուխները: Ինչպես նշել է ընկերության ներկայացուցիչը, դա, փաստորեն, նոր նավ է:

2012թ. Թայվանում կսկսվի նոր կորվետի շինարարությունը, որի ընթացքում կկիրառվեն քողարկման և անտեսանելիության վերջին տեխնոլոգիաները: Թայվանի պաշտպանության նախարարի տեղակալը հայտարարել է, որ մի շարք ռազմանավերի կառուցումը պատասխան քայլ է Չինաստանի ռազմածովային ուժերի հզորացման դեմ: Նշենք, որ Չինաստանը պատրաստվում է շարք մտցնել ավիակիրների առաջին խումբը, այժմ նորոգվում և արդիականացվում է «Շի Լան» ծանր ավիակիրը` նախկին «Վարյագը», որ 1998թ. գնվել է Ուկրաինայից:

Ամերիկյան բանակում մտադիր են աստիճանաբար հրաժարվել եղած ուղղաթիռները արդիականացնելու ծրագրերից և սպառազինության վերցնել նոր մարտական տեխնիկա, որը կկարողանա առնվազն 370 կմ/ժ արագություն բացել: Նոր սերնդի ուղղաթիռը ավելի արագ լինելուց բացի, պետք է ունենա մարտական կիրառման 848 կմ շառավիղ, 35 աստիճանից բարձր օդի ջերմաստիճանի դեպքում ոչ պակաս, քան 2 ժամ կարողանա անշարժ մնալ 1830 մետր բարձրության վրա և այլն:

Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը Boeing ընկերության հետ պայմանագիր է ստորագրել ևս մեկ ռազմատրանսպորտային C-17 Globemaster ΙΙΙ ինքնաթիռի գնման վերաբերյալ: Այժմ ավստրալական օդուժն ունի չորս այդպիսի ինքնաթիռ, որոնցից վերջինը մատակարարվել է 2008թ.: Հատկանշական է, որ նոր ինքնաթիռը Ավստրալիան գնում է պաշտպանական բյուջեի խնայողությունների հաշվին: Գործարքի արժեքը շուրջ 318 միլիոն դոլար է կազմելու, գնի մեջ մտնելու է նաև C-17-ի ցամաքային սպասարկման համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը: