Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒՂՂԱԹԻՌ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ



Ամերիկյան բանակում մտադիր են աստիճանաբար հրաժարվել եղած ուղղաթիռները արդիականացնելու ծրագրերից և սպառազինության վերցնել նոր մարտական տեխնիկա, որը կկարողանա առնվազն 370 կմ/ժ արագություն բացել: Նոր սերնդի ուղղաթիռը ավելի արագ լինելուց բացի, պետք է ունենա մարտական կիրառման 848 կմ շառավիղ, 35 աստիճանից բարձր օդի ջերմաստիճանի դեպքում ոչ պակաս, քան 2 ժամ կարողանա անշարժ մնալ 1830 մետր բարձրության վրա և այլն: Այժմ մի քանի ընկերություններ արագընթաց ուղղաթիռի նախատիպի ստեղծման աշխատանքներ են տանում: Նախատեսվում է, որ նոր սերնդի ուղղաթիռ զորքերին կմատակարարվի մոտ 2030թ.:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


20/04/2011