Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԵԽԻԱՆ ԻՐԱՔԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐ



Համագործակցության պայմանագիր կնքելու և Բաղդադի հետ ավելի սերտ տնտեսական համագործակցությանը նպաստելու համար Չեխիայի վարչապետ Պետր Նեկասը մայիսի 23-ից 24-ը կայցելի Իրաք:
– Չեխիայի Հանրապետությունը պատրաստվում է Իրաքին առաջարկել L-159 մարտական օդանավերը եւ աջակցել Իրաքի ռազմաօդային նավատորմի ուղղաթիռների զարգացմանը,- ապրիլի 18-ին Պրահայում Չեխիայի և Իրաքի ԱԳ նախարարներ Կարել Շվարցենբերգի և Հոշյար Զեբարիի հանդիպումից հետո հայտարարել է Շվարցենբերգը:
Մեկտեղանի L-159 ALCA թեթեւ բազմաֆունկցիոնալ մարտական ինքնաթիռը նախատեսված է օդային, վերգետնյա մարտերի, ինչպես նաև հետախուզական գործողությունների համար: Այն արտադրվել է 1990 թ-ին Aero Vodochody ընկերության կողմից: Օդանավը հագեցած է զարգացած բազմաֆունկցիոնալ ռադիոտեղորոշիչային համակարգով, օդային եւ վերգետնյա թիրախներին հարվածող հրթիռներով և լազերային նշանառությամբ ռումբերով: Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հունվարին հայտարարել է, որ ծրագրվում է Իրաքին վաճառել 36 L-159 ALCA օդանավեր:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


20/04/2011