Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՍԻՐԻԱՅԻ ԸՆԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԵՌԱՆԱԼ

Ընդիմադիր Սիրիական ազգային խորհրդի նախագահ Բուրհան Գալյունն իր նկատմամբ հաճախացած քննադատությունների պատճառով պատրաստ է հրաժարական տալ, երբ գտնվի իրեն փոխարինողը, որը պետք է ընտրվի և կամ նշանակվի համընդհանուր համաձայնությամբ:

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ` ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի որոշմամբ, Հայրենական մեծ պատերազմի ավելի քան 40.000 վետերաններ արդեն 2012 թվականին կապահովվեն բնակարանով: Այդ նպատակով լրացուցիչ կհատկացվի 24,3 միլիարդ ռուբլի, իսկ ընդհանուր առմամբ՝ մոտ 38 միլիարդ ռուբլի:
2008 թվականից առ այսօր բնակարանամուտ է տոնել Մեծ հայրենականի շուրջ 200.000 վետերան: Ծրագրի իրականացման համար ՌԴ կառավարությունը հատկացրել է 255 միլիարդ ՌԴ ռուբլի:

ԻՐԱՆԸ ՏԻԵԶԵՐՔ ԿՈՒՂԱՐԿԻ ԵՐԵՔ ԱՐԲԱՆՅԱԿ

Մոտակա ժամանակներում Իրանը տիեզերական ուղեծիր դուրս կբերի “Фаджр”, “Толу” և “Месбах” արհեստական արբանյակները: Առաջին թռիչքը նախատեսվում է իրականացնել մայիսի 24-ին: Տիեզերքի յուրացման իրանական ծրագրի հաջորդ փուլում նախատեսվում է ուղեծիր դուրս բերել նաև կենդանի օրգանիզմներ, իսկ հետո նաև իրանցի առաջին տիեզերագնացին:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍՈՒԴԱՆԸ ՀԻՄՆՈՎԻՆ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ Է ԻՐ ԲԱՆԱԿԸ

Երկրի զինված ուժերը շուտով կստանան հակաօդային պաշտպանության ժամանակակից հրթիռային համալիրներ, որոնք կտեղակայվեն երկրի խոշոր բնակավայրերի ու ռազմավարական նշանակության օբյեկտների` նավթարդյունահանման կենտրոնների, խոշոր կամուրջների ու օդանավակայանների մոտ: Հարավային Սուդանի պաշտպանության նախարարությունը, սակայն, չի հստակեցրել, թե որ երկրից և ինչ կայանքներ է գնելու:

ԿՑՈՒՑԱԴՐԵՆՔ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻՆ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուսական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ իրենք պատրաստ են աշխարհին ցուցադրել սիրիական ընդիմության շարքերում կռվող և գերի ընկած օտարերկրյա վարձկաններին:
Մի քանի օր առաջ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղած նամակում ներկայացրել էր Սիրիայում գտնվող Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Բելգիայի 26 քաղաքացու անվանացանկ։ Հատուկ ծառայությունները նրանց կասկածում են ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ: Դամասկոսը հայտարարել է, որ նրանցից 12-ն արդեն վնասազերծվել են:

ՄԱՀԱԲԵՐ ԳՏԱԾՈ ՄԵՏԱՂԱՁՈՒԼԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

Վոլգոգրադի “Красный Октябрь” մետաղաձուլական գործարանում, որը 1942-1943 թվականներին հայտնվել էր Ստալինգրադի համար մղվող ճակատամարտի առաջին գծում և լրիվ ավերվել, քանի որ անմիջականորեն գործարանի տարածքում շուրջ հարյուր օր ծանր մարտեր էին մղվում, հողային աշխատանքների կատարման ժամանակ հայտնաբերվել է Մեծ հայրենականի ժամանակների 250 տոննա կշռով “ФАБ-250” մակնիշի չպայթած ավիառումբ: “ФАБ-250”-ը այս տարեսկզբից Ռոստովի մարզում հայտնաբերված չորրորդ խոշոր ավիառումբն է:

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ` ՈՒԼՅԱՆՈՎՍԿՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ ԳՏՆՈՂՆԵՐԻՆ

ՌԴ կառավարության փոխվարչապետի պաշտոնակատար Դմիտրի Ռոգոզինը մեկ արկղ հայկական կոնյակ է խոստացել այն ռուս կոմունիստներին, որոնք Ուլյանովսկում կգտնեն Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմակայանը, և խոստացել է նրանց առաջիկայում անձամբ տանել որոնումների վայր: