Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌ

Մայիսի 17-ից 19-ը կայանալիք ուղղաթիռային արտադրանքի Մոսկովյան միջազգային ցուցահանդեսում ռուսաստանյան 14 ընկերություն կներկայացնի 49 անուն ռազմական նշանակության արտադրանք, այդ թվում նաև՝ Ми-28НЭ “Ночной охотник” մարտական ուղղաթիռը: Ցուցահանդեսում կներկայացվեն ինչպես ուղղաթիռային տեխնիկա, նավիգացիոն, կապի, վերգետնյա ապահովման, ռադիոլոկացիոն վերահսկողության, այնպես էլ ուղղաթիռային հրապարակների սարքավորումներ:

ԿԵՆԹԱՐԿՎԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

ՌԴ պետական դուման առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական պաշտպանական պատվերի մասին» օրինագիծը, որով, մասնավորապես, քերական պատասխանատվություն է նախատեսվում պաշտպանական պետական պատվերի տեղադրման ժամկետների խախտման մեղավորների համար, և որ պետությանը տալիս է հեռանկարային երկարաժամկետ պատվերի ձևակերպման իրավունք:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԱԹՍ-ՆԵՐ Է ԳՆՈՒՄ

Համաձայն ՌԴ պաշտպանական արդյունաբերության համալիրի` անունը հրապարակել չցանկացած աղբյուրի, գործարքի արժեքը կկազմի շուրջ 53 միլիոն ԱՄՆ դոլար: Նման մեծ գումարով նախատեսվում է «Aeronautics Defense Systems» ընկերությունից ձեռք բերել «Orbiter 2», «Aerostar» և «Skystar» տիպի ութական ղեկավարման համակարգ: Գնվող անօդաչու թռչող սարքերի թիվը դեռ 48-ից կարող է աճել մինչև 72:

ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ ՓՐԿԵԼ ԷՐ ՎԻՐԱՎՈՐԻՆ

ՌԴ ՆԳՆ ներքին զորքերի սերժանտ, գրոհային ջոկի հրամանատար Եվգենի Էպովին հետմահու շնորհվել է երկրի բարձրագույն` Ռուսաստանի հերոսի կոչում: Պայմանագրային զինծառայող 24-ամյա սերժանտը Դաղստանի Կիզլյարի շրջանում 2012 թվականի հունվարի 27-ին իսլամ գրոհայինների հետ մարտի ընթացքում մարմնով ծածկել էր վիրավոր մարտընկերոջը՝ նետված բեկորային նռնակի պայթյունից:

ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏՎԵԼ Է

ՌԴ հակամենաշնորհային դաշնային ծառայությունը կարծես թե վերջակետ է դնում ՌԴ պաշտպանության նախարարության և ռուսաստանյան բանկերի միջև ծայր առած հակամարտությանը, որը լայն քննարկման առարկա դարձավ նաև լրատվամիջոցներում:
Խնդիրը ծագեց անցած սեպտեմբերին, երբ նախարարության սոցիալական երաշխիքների դեպարտամենտի պետ Աննա Կոնդրատևան նախարարության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներին, այդ թվում նաև պաշտպանական արդյունաբերության այնպիսի խոշոր ձեռնարկությունների, ինչպիսիք են «Оборонстрой»-ը, «Ремвооружение»-ն, «Авиаремонт»-ը, հրահանգեց զինծառայողների բոլոր լրացուցիչ վճարումները կատարել բացառապես «ВТБ» բանկի միջոցով:

ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱԿԱՋԻՀԱԴ

Ղրղզստանի իշխանությունները մտադիր են խստացնել վերահսկողությունը ինտերնետային մի շարք կայքերի նկատմամբ, քանի որ, համաձայն նրանց պնդումների, երկրի բնակիչը տանը նստած կարող է մի քանի ամսում լրիվ յուրացնել «երիտասարդ շահիդի դասընթացը», կարդալ կրոնական տեքստերի կամայական մեկնաբանություններ, որոնք արդարացնում են բռնությունը, ինչպես նաեւ սովորել բնակարանում հրաձգարան սարքավորել և ձայնամեկուսացնել այն…

ԻՐԱՆՈՒՄ ԿԱԽԱՂԱՆ Է ՀԱՆՎԵԼ ՄԻՋՈՒԿԱԳԵՏԻՆ ՍՊԱՆՈՂԸ

Թեհրանի բանտերից մեկում կախաղանի միջոցով մահապատժի է ենթարկվել 2011 թվականի հունվարի 12-ին ֆիզիկոս-միջուկագետ Մասուդ Ալի Մոհամադին սպանողը, որին դատարանը որակել է որպես «Մոսսադի» գործակալ: Թեհրանի համալսարանի պրոֆեսորը պայթյունի միջոցով սպանվել էր իր տան առջև: