Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ ՓՐԿԵԼ ԷՐ ՎԻՐԱՎՈՐԻՆ



ՌԴ ՆԳՆ ներքին զորքերի սերժանտ, գրոհային ջոկի հրամանատար Եվգենի Էպովին հետմահու շնորհվել է երկրի բարձրագույն` Ռուսաստանի հերոսի կոչում: Պայմանագրային զինծառայող 24-ամյա սերժանտը Դաղստանի Կիզլյարի շրջանում 2012 թվականի հունվարի 27-ին իսլամ գրոհայինների հետ մարտի ընթացքում մարմնով ծածկել էր վիրավոր մարտընկերոջը՝ նետված բեկորային նռնակի պայթյունից:

Որոշ ժամանակ առաջ՝ Մերձամուրյան երկրամասում նռնականետման պարապմունքի ժամանակ, երբ անփորձ զինվորի նետած նռնակն ընկել էր խրամատի մեջ, կապի գումարտակի հրամանատար, մայոր Սերգեյ Սոլնեչնիկովը իր մարմնով ծածկել էր այն՝ փրկելով զինակիցների կյանքը: Փրկված զինվորների մայրերի, մի շարք հասարակական կազմակերպությունների ու «Եդինայա Ռոսիյա» կուսակցության ներկայացմամբ մայոր Սոլնեչնիկովին շնորհվել էր Ռուսաստանի հերոսի կոչում:

Խորագիր՝ Նորություններ


16/05/2012