Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՈՒԹ ՏԱՐԻ` ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Սվերդլովսկի մարզային դատարանը ութ տարվա ազատազրկման է դատապարտել “НПО Автоматики имени академика Семихатова” փակ գիտաարտադրական միավորման աշխատակից Ալեքսանդր Գնիտեևին, որ փողի դիմաց հավաքել և արտասահմանյան մի պետության հատուկ ծառայություններին է հանձնել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ռուսաստանյան հրթիռային տեխնիկայի, մասնավորապես “Булава” հրթիռում կիրառվող նորագույն մշակումների մասին: Դավաճանն իր պատիժը պետք է կրի խիստ ռեժիմի գաղութում:

ՌԴ ՊՆ ԿԱՅՔՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՆՈՐ ԲԱԺԻՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը 8,4 միլիոն ռուբլի է հատկացրել իր պաշտոնական կայքէջում 2011-2015 թվականների ընթացքում հնացած զինամթերքի ու ռազմական տեխնիկայի ոչնչացման գործընթացը ներկայացնող բաժին ստեղծելու համար:
Բաժնում կներկայացվի ծրագրի մասին ընդգրկուն տեղեկատվություն. ընթացքը, ֆինանսավորումը, մրցույթների անցկացումը, աշխատանքների կատարման մասին հաշվետվությունները, այս ասպարեզին առնչվող գիտահետազոտական աշխատանքների արդյունքները, զինամթերքի ու ռազմական տեխնիկայի ոչնչացման նորմատիվ իրավական բազան և ոչնչացման տեխնոլոգիան:

ԵՎՐՈՀՀՊ-Ի ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄՈՍԿՎԱՅԻ ԸՄԲՌՆՈՒՄԸ

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը ներկայացրել է, թե ինչպիսին պետք է լինեն հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի` Ռուսաստանի դեմ ուղղված չլինելու վերաբերյալ իրավական երաշխիքները:
Դրանք պետք է լինեն գրավոր որոնցում, հստակ պետք է նշվի, որ համակարգն ուղղված չէ Ռուսաստանի միջուկային զսպման ուժերի դեմ, և տրամադրվի ռազմատեխնիկական բավարար տեղեկատվություն հակահրթիռների քանակության, արագության, նրանց տեղադրության վայրերի, տեղեկատվական համակարգերի և մնացյալ տեխնիկական խնդիրների մասին:
Միաժամանակ նա վերստին հաստատել է, որ Ռուսաստանը դեմ է համակարգը տիեզերքում տեղակայելուն:

ԱՌԱՅԺՄ ՀՍՏԱԿ ՈՉԻՆՉ ՉԿԱ

Մեկնաբանելով առաջիկայում իսրայելական արտադրության 24 անօդաչու թռչող սարքեր գնելու մասին մամուլում շրջանառվող լուրերը, ՌԴ կառավարությանն առընթեր ռազմարդյունաբերական հանձնաժողովի նախագահ Յուրի Բորիսովը հայտարարել է, որ նման գործարքն իրականացվում է միայն այս հանձնաժողովի համաձայնությամբ, իսկ պաշտպանության նախարարությունը պետական պաշտպանական պատվերում ընդգրկելու համար նման հայտ չի ներկայացրել և եթե այժմ զբաղված լիներ նման հայտի մշակմամբ, ապա իր ղեկավարած հանձնաժողովն անպայման տեղեկացված կլիներ այդ մասին:

ԿԱԼԱՇՆԻԿՈՎԻ ԸՆՏԱՆԻՔԻՑ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՎԵՐՑՆԵԼ ՆՈՒՅՆԱՆՈՒՆ ԲՐԵՆԴԸ

Ռուսական հռչակավոր «Կալաշնիկովի ավտոմատներն» արտադրող «Ижмаш» գիտաարտադրական միավորումն ականավոր կոնստրուկտորի ընտանիքի հետ բանակցություններ է վարում «Калашников» բրենդի նկատմամբ իրավունքները ձեռք բերելու և այն առավել արրդյունավետ օգտագործելու համար`կոնստրուկտորի ընտանիքին խոստանալով երաշխավորված կայուն եկամուտ:

ԼԱՏՎԻԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԿԹԱՂԵՆ ՖԱՇԻՍՏ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Կաունասում հանդիսավորապես հուղարկավորվելու համար ԱՄՆ-ից Լատվիա է տեղափոխվել ֆաշիստական օկուպացիայի սկզբնական շրջանում մի քանի ամիս հանրապետության ժամանակավոր կառավարությունը գլխավորած Յոուզաս Բրայզայտիսի (Ամբրազյավիչյուսի) աճյունը: Լիտվայի ազատագրման ժամանակ նա փախել էր Գերմանիա, ապա տեղափոխվել ԱՄՆ, որտեղ և մահացել էր 1974 թվականին:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿ Է ԱՐՁԱԿՎԵԼ

ՌԴ օդատիեզերական պաշտպանության ուժերը Պլեսեցկ տիեզերակայանից հաջողությամբ իրականացրել են ռազմական նշանակության միջին դասի «Союз-У» տանող հրթիռի արձակում: Հրթիռը տիեզերք է դուրս բերել «Космос» դասի տիեզերական սարքավորում, որն աշխատելու է ՌԴ պաշտպանության նախարարության համար: Արձակումը ղեկավարել է օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Օլեգ Օստապենկոն: