Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԻՐԱՆՈՒՄ ԿԱԽԱՂԱՆ Է ՀԱՆՎԵԼ ՄԻՋՈՒԿԱԳԵՏԻՆ ՍՊԱՆՈՂԸ

Թեհրանի բանտերից մեկում կախաղանի միջոցով մահապատժի է ենթարկվել 2011 թվականի հունվարի 12-ին ֆիզիկոս-միջուկագետ Մասուդ Ալի Մոհամադին սպանողը, որին դատարանը որակել է որպես «Մոսսադի» գործակալ: Թեհրանի համալսարանի պրոֆեսորը պայթյունի միջոցով սպանվել էր իր տան առջև:

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՊԱՅԹԵՑՎԵԼ Է ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

Սիրիայի Իդլիբ նահանգի Շան-Շեյխուն բնակավայրում ականի վրա պայթել է ՄԱԿ դիտորդներին տեղափոխող ավտոմեքենան: Յոթ խաղաղապահներից ոչ ոք չի տուժել: Նրանք սակայն, անկարող են այլևս եղել շարունակելու ճանապարհը և վերադառնալ իրենց հենակայան: Ընդիմության զինված թևի` Սիրիական ազատ բանակի ներակայցուցիչները հայտարարել են, որ իրենք ուղեկցում էին այդ ավտոմեքենան:

ԱՌԱՋԸՆԹԱՑ ԻՐԱՆ-ՄԱԳԱՏԷ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Թեհրանը գոհ է Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների հետ երկօրյա բանակցությունների արդյունքներից: Այս կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրին առնչվող խնդիրների քննարկման ընթացքում առաջընթաց է արձանագրվել:

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՍՊԱՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՅՈԹ ԱՆԳԱՄ ՆՎԱԶԵԼ Է

ՌԴ ՊՆ կրթության դեպարտամենտի ղեկավար Եկատերինա Պրիեզժեվան հայտնել է, որ բանակում իրականացվող բարեփոխումների ընթացքում սպաների պատրաստման պահանջարկը նվազել է յոթ անգամ և այսօր կազմում է տարեկան 8.500 սպա:
Եթե 1990-ականների սկզբին երկրի 166 ռազմական բուհերում սովորում էր 60.000 կուրսանտ, ապա այժմ գործող ընդամենը 45 բուհերում՝ 8.500-ը:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՏԱՐԱՐ ԿԳՏՆՎԻ՞

Ռուս զինվորական փորձագետ, պահեստի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկու կարծիքով, հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի շուրջ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև փոխզիջում հնարավոր է միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները վերանայի ՀՀՊ համակարգերի տեղակայման շրջանները, իսկ եթե այդպիսիք շարունակեն մնալ Լեհաստանի տարածքն ու Բալթիկ ծովում գտնվող ռազմանավերը, ապա փոխզիջման մասին խոսք անգամ չի կարող լինել:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ

ՌԴ կառավարության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ղեկավարությունը քննարկել է երկրի պաշտպանական արդյունաբերության համար ակադեմիայի համակարգում իրականացվող հետազոտությունների վիճակն ու առաջարկել ռազմարդյունաբերական համալիրի ֆինանսավորման հաշվին ընդլայնել կատարվող աշխատանքների ծավալները: Իսկ առայժմ հետազոտություններն իրականացվում են ակադեմիայի բյուջեի հաշվին, քանի որ այդ նպատակով պետական ֆինանսավորում չկա:

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած հերթական զեկույցում հաստատվում է, որ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման երրորդ համաձայնագրով նախատեսված շրջանակներում Միացյալ Նահանգները միջուկային սպառազինության քանակով դեռևս առաջ է Ռուսաստանից: Ներկայում Միացյալ Նահանգներն ունի 1.737 մարտագլխիկ կրող ցամաքային ու ծովային բազավորման 812 բալիստիկ հրթիռներ և ծանր ռմբակոծիչներ, այն դեպքում, երբ Ռուսաստանի Դաշնությունն ունի 494 միավոր այսօրինակ սպառազինություն, որոնց վրա տեղադրված է 1.492 մարտագլխիկ: