Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՎԻԱՑԻՈՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՂՋԻԿ-ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸ

Գիտակից եւ հպարտ, ազատ եւ վճռական. այսպես է ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի պետի ուսումնական և գիտական գծով տեղակալ, փոխգնդապետ Դավիթ Ալեքսանյանը բնութագրում այս տարի ինստիտուտ ընդունված աղջիկ-կուրսանտներին` Անի Ժամհարյանին, Տաթեւիկ Ռոստոմյանին եւ Էմմա Խաչատրյանին:
Այս տարի առաջին անգամ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր իգական սեռի ներկայացուցիչների ընդունելություն, եւ ռազմաուսումնական հաստատություններում սովորելու իրավունք ու հնարավորության էր ընձեռվել նաեւ աղջիկներին: Դավիթ Ալեքսանյանը նշեց, որ ցանկացողները շատ էին, բայց խիստ ընտրություն են կատարել. «Աղջիկները ավարտել են բարձրագույն ուսումնական հաստատություններ, մեզ մոտ կմասնակցեն մեկամյա սպայական դասընթացների, կապավորի որակավորում կստանան եւ կծառայեն զինված ուժերում: Աղջիկների առաջադիմությունը գոհացնող է, նրանք կարգապահ են եւ աշխատասեր»:

«ՀԱՅ ԱՍՊԵՏ»-Ի ՆՈՐԱՄՈՒՏԸ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ

«ՀԱՅ ԱՍՊԵՏ»-ը մուտք է գործում հայոց ազգային բանակ. այսպիսի նախաձեռնությամբ են հանդես եկել պաշտպանության նախարարությունն ու հայտնի հեռուստախաղի կազմակերպիչները:
«ՀԱՅ ԱՍՊԵՏ»-ը զինված ուժերում իր մեկնարկն սկսեց գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումից: Նախապես տրված ժամանակում համապատասխան մեթոդական գրականության ու դիդակտիկ նյութերի միջոցով զորամիավորման ենթակա զորամասերի թիմերը հնարավորություն էին ունեցել նախապես պատշաճ մակարդակով նախապատրաստվելու մրցույթին:

ԱՍՊԱՐ ԱՐՄՍ՝ ՄԻԱԿՆ ՈՒ ԲԱՑԱՌԻԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Քաղաքացիական և ծառայողական զենքերի ներկրմամբ, վաճառքով, ինչպես նաև հայրենական զենքի արտադրությամբ զբաղվող Ասպար Արմս ՍՊԸ -ն հիմնադրվելուց կարճ ժամանակ անց ձեռք բերեց զենքերի արտադրությամբ զբաղվող աշխարհահռչակ զինագործական ընկերությունների` Ֆաբարմ Իտալիա, Վերնեյ Կարոն Ֆրանսիա, Բերետա Գրուպպ, որի մեջ ընդգրկված են զենքերի արտադրությամբ զբաղվող մոտ մեկ տասնյակ հանրահայտ ընկերություններ, միակ պաշտոնական ներկայացուցիչը լինելու վստահությունը ողջ տարածաշրջանում։ Ասպար Արմսը քաղաքացիական շուկայի համար ներկրում և իրականացնում է ինչպես զենքի, այնպես էլ փամփուշտի, հանդերձանքի և ոլորտի համար անհրաժեշտ բազմապիսի պարագաների վաճառք ԱՄՆ-ից, Իտալիայից, Գերմանիայից, Չեխիայից, Ֆինլանդիայից, Ավստրիայից, Անգլիայից, Ֆիլիպիններից, ՌԴ-ից։

ԹՇՆԱՄՈՒ ԶԵՆՔԸ ԱՆԶՈՐ Է ՄԵՐ ՈԳՈՒ ԱՌԱՋ

Օգոստոսի 23-ին, ժամը 11-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերել էին հրազենային մարմնական վնասվածքներ ստացած ժամկետային զինծառայողներ Նորայր Պետրոսյանին եւ Արթուր Ասոյանին: Նրանց անհապաղ տեղափոխել էին բժշկական կենտրոն, սակայն Նորայր Պետրոսյանի կյանքը փրկել չէր հաջողվել: Արթուր Ասոյանին տրվել էր առաջին բուժօգնություն: Պաշտպանության նախարարությունից նաեւ հայտնել էին, որ զինվորներին հրազենային մարմնական վնասվածքներ էր պատճառվել ադրբեջանական դիպուկահարի կրակոցից, 700-800 մետր հեռավորությունից:

ԿՈՐՑՆԵԼ ՍԻՐԻԱՆ ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԿՆՇԱՆԱԿԻ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԶՐԿՎԵԼ ԱՄՈՒՐ «ՀԵՆԱՐԱՆԻՑ»

Իրանի իշխանությունները վերջին տարիներին հասկացան, որ պետք է շատ ավելի ուշադիր լինեն իրենց հարեւան երկրների հանդեպ, եւ այն սպառնալիքները, որոնք բխում են այդ երկրներից դիտարկեն այլ լույսի ներքո, նաեւ արժանին հատուցեն: Ակնհայտ է, որ այսօր Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությանն սպառնում է նրա հյուսիսարեւմտյան հարեւանը` Ադրբեջանը: Խնդրո առարկան իրանական Ատրպատականն է: Ադրբեջանն ու Թուրքիան, հիմք ընդունելով այստեղի բնակչության թյուրքալեզու լինելը, փորձում են անջատողական գաղափարներ ներմուծել: Ինչ-ինչ պատճառներով նախորդ կառավարությունը շատ հանգամանքների վրա աչք էր փակում, բայց նոր կառավարությունը, ինչպես տեսնում ենք, արդեն որոշել է հստակ պատասխանել այդ սպառնալիքներին:

ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՐՄԵՐԸ. ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆ

ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆ -Ժողովրդական վրիժառու։ Քսանմեկ տարեկան հասակում Հռոմում գնդակահարեց Սայիդ Հալիմին, մեկ տարի անց Բեռլինում Արամ Երկանյանի հետ՝ Բեհաեդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին։ Երեքն էլ հայերի ցեղասպանության հանցագործներ էին, ոճրագործներ։

ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿԸ

ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը հայերեն, ռուսերեն, անգլերեն արևերես է արել իր հերթական` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակ» ստվարածավալ երկասիրությունը` նվիրված Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի կազմավորման 20-րդ տարեդարձներին: