Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ՀԻՄԱ ԿԱՍԵՔ՝ Ո՞Վ Է, Ի՞ՆՉ Է...

Գյուտարար չէ նա, ոչ էլ՝ անվանի գիտնական, բայց նրան ճանաչում են, գիտեն բոլորը։
-Լավ մարդ է,- ասում են նրան ճանաչողները։
Ու նա իրեն լավ է զգում, քանզի հասկանում է, որ հենց այնպես ասված խոսքեր չեն։ Եվ, իրոք, ամեն մարդ չէ, որ արժանի է նման գնահատանքի։ Դիպուկ է ասել մտածողներից մեկը. «Ամենադժվար մասնագիտությունը մարդ լինելն է»։ Իրո՛ք, դյուրին բան չէ մարդ լինելը, առավել եւս՝ լավ մարդ։ Մեծն Թումանյանի տողերը հիշենք. «Ո՛չ մի պաշտոն, կոչում չկա, որ հավասար լինի ու կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ»։

ԻՐԻԿՈՒՆ ԷՐ, ՄՈՒԹ...

Գուգարաց լեռնաշղթայի արեւելյան մասում է Շնող գյուղը: Մինչեւ Արցախյան պատերազմը այստեղ մարդիկ ապրում էին իրենց առօրյա հոգսերով, երազանքներով: Արմիկ եւ Վարուժան Ավետյանները անհոգ մեծացնում էին իրենց հինգ զավակներին` հազար երազանք ու ցանկություն կապելով նրանց հետ: Պատերազմը փշրեց ամեն ինչ:

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ

ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, ՀՀ «Արիության» մեդալների ասպետ Գագիկ Գրիգորի Գրիգորյանը զոհվեց Հասանաբադում, 1991-ի դեկտեմբերի 16-ին` 20 տարեկան հասակում։ Ուսուցիչ ծնողների՝ Գրիգոր Գրիգորյանի եւ Սվետա Օհանջանյանի առաջնեկը Երեւանի ժողտնտեսության համալսարանը անավարտ թողնելով` անդամագրվեց «Գարեգին Նժդեհ» ուսանողական ջոկատին եւ դուրս եկավ պաշտպանելու Հայաստանի եւ Արցախի սահմանները։

ԲԺՇԿԻ ՊԱՅՈՒՍԱԿԸ ՈՒՍԻՆ, ԱՎՏՈՄԱՏԸ ՁԵՌՔԻՆ...

«Առաքինի անձնավորություն էր Կարինեն, ազնիվ էակ, որ նվիրեց իր սերը, իր զգացմունքը Արցախի ազատագրման գործին։ Նա իր կյանքը, արյունը, կանացիությունը զոհաբերեց երկրի ազատությանը և ապագային: Կարինեն դարձավ քաջ զինվոր՝ զենքը ձեռքին, ֆիդայու հագուստով ելավ պայքարի և իր կյանքի գնով պաշտպանեց Արցախը»,- Արցախյան շարժման մասնակից, ազատամարտիկ Աղավնի Սահակյանը այսպես է բնութագրում իր ընկերուհուն` ազատամարտիկ Կարինե Գեւորգյանին:

ՄԵՐ ԱՐՄԵՆՉՈՆ

Մեր Արմենը՝ Արմեն Գասպարյանը, հիրավի, մարտական մեծ ու փառավոր ուղի է անցել։ Իբրեւ հմուտ ու փորձառու հրամանատար, առավել եւս՝ իբրեւ անվեհեր մարտիկ – զինվոր, նա միշտ առաջին գծում էր։ Ամենաթեժ կետերում, այնտեղ, որտեղ թշնամին գլուխ էր բարձրացնում, եւ հարկավոր էր մի լավ դաս տալ երես առած խուժանին։ Այս մասին գիտեն բոլորը, ինչպես հայրենի Տողում, այնպես էլ Ցորում, Դոլանլարում, Կարմիր Շուկայում…

ԱՊՐԵԼ, ԿՌՎԵԼ, ԳՐԵԼ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՆՅԱՐԴԵՐՈՎ

Նորահայտ փաստեր Նժդեհի մասին` նրա թոռնուհի, դերասանուհի ԳՈՀԱՐԻՆԵ ՏՐԴԱՏՅԱՆԻ հուշերում Սկիզբը` նախորդ համարում Ամուսինս` բանասեր Պավել Անանյանը, մեր ամուսնությունից հետո է իմացել, որ ես Նժդեհի թոռնուհին եմ: Սկսել է ուսումնասիրել Նժդեհին, թարգմանել նրա գործերը ու մի տեսակ հիվանդացել է Նժդեհով: Ճիշտն ասած, մի շրջան կար, ուզում էինք հեռանալ Հայաստանից, բայց երբ տարվեց նժդեհյան գաղափարախոսությամբ, ասաց` […]

ԱՊՐԵԼՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Արցախյան ազատամարտի մասնակից զինհաշմանդամ Ապետ Աղաբաբյանը դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամների միջազգային օրը, երեւանյան իր բնակարանում, որտեղ ապրում է կնոջ եւ որդու ընտանիքի հետ, առավոտից սպասում էր, ինչպես ինքն ասաց՝ կարեւոր հյուրերի ժամանմանը:
«Շարժման սկզբին Արարատում էի բնակվում, ընտանիք էի կազմել Թամարայի հետ, երեք որդի ունեինք, փոքրս 1.5 տարեկան էր: Աշխատում էի որպես էլեկտրազոդող»,-պատմում է Ապետը: Նրա Լուսիկ տատը ջարդերի ժամանակ Հայաստան էր գաղթել Վանից եւ միշտ պատմում էր թուրքերի դաժանությունների մասին: