Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

«ՄԱՐՏՆՉՈՂ ԱՐՑԱԽԸ» ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ

Օրերս «Մարտնչող Արցախ» ռազմամարզական եւ ինտելեկտուալ ծրագրի (որը մեկնարկել է հունիս ամսին, երբ մեկ շաբաթով Երեւան էին ժամանել ԱրՊՀ ուսանողները) շրջանակներում ՊԲ էին այցելել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մի խումբ ուսանողներ, որոնք հյուրընկալվելով ՊԲ հրամանատարի մոտ, այնուհետեւ եղել են նաեւ առաջին գծում։ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսումնադաստիարակչական բաժնի ղեկավար, ՀՀ նախագահին առընթեր հանրային հարցերի երիտասարդության ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը, խոսելով նախաձեռնության, իրականացվող ծրագրի եւ, ընդհանրապես, բանակ-հասարակություն կապի վերաբերյալ ժամանակակից երիտասարդության վերաբերմունքի մասին, ասաց.

«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ՝ ՄԻ ՈՒԺ, ՄԻ ԱՆՈՒՆ»

Երեւանի թիվ 62 նախադպրոցական ուսումնական հաստատությունը՝ մանկապարտեզը, ղեկավարում է Արցախյան պատերազմի զորականներից մեկի՝ «Սասնա ծռեր» ազատագրական ջոկատի հրամանատար, «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանակիր Սամվել Գեւորգյանի կինը՝ Սվետա Գեւորգյանը։ Մանկապարտեզը պաշտոնապես ռազմահայրենասիրական թեքում չունի, բայց դա չի խանգարում, որ զոհված հրամանատարի կինը իր սաների ռազմահայրենասիրական, ազգային եւ հոգեւոր դաստիարակությունը դարձնի նախակրթարանի առօրյան ու գերնպատակը։ Այստեղ Արցախյան ազատամարտի մասին գիտեն բոլոր փոքրիկները, Արցախյան հաղթանակի հպարտությամբ է տոգորված մանկապարտեզի յուրաքանչյուր սան։

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ` ԲՈՒԺԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ

Նոյեմբերի 17-ին՝ Բուժծառայողի օրվա առթիվ, Երեւանի Ռուբեն Միրոյանի անվան N 77 դպրոցում կազմակերպել էին հրաշալի միջոցառում եւ հրավիրել Երեւանի կայազորային զինվորական հոսպիտալի անձնակազմին։
Դպրոցի դահլիճում աշակերտները ոգեւորված ներկայացնում են ռազմական բժշկության պատմության կարեւորագույն դրվագները, նշում այդ ասպարեզի երախտավորներին, հատուկ ակնածանքով պատմում Արցախյան պատերազմի ժամանակ սխրանքներ գործած լեգենդար հերոս բժիշկների մասին, հիշում նրանց, ովքեր այսօր արդեն մեր կողքին չեն։

Որդիս՝ Տարոն Ազատյանը, բանակ գնաց ԵրՃՇՊՀ-ի ճարտարապետության բաժինը գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո։ Անկեղծորեն ասած, ես մի քիչ մտահոգ էի. ինչպե՞ս կհարմարվի նա բանակային կյանքին։ Ախր, նա գրչի, մատիտի ու քանոնի մարդ է, սիրահարված է իր մասնագիտությանը, ապրում է դրանով։ Թեեւ երեխա ժամանակ, ինչպես բոլոր տղաները, ուզում էր զինվորական դառնալ, զենք-խաղալիքները չէինք կարողանում ձեռքից առնել։ Իրական բանակը սակայն խաղ չէ, այստեղ նրան լուրջ փորձություն է սպասում՝ կամքի, դիմացկունության, նոր որակների դրսեւորման։ Կկարողանա՞ արդյոք։

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Օրերես Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում տեղադրվեց Արցախյան ազատամարտի նահատակներին նվիրված խաչքար։ Խաչքարի բացման արարողությանը ներկա էին Մարալիկի հանրության, մարզային եւ քաղաքային իշխանության, ԵԿՄ վարչության ներկայացուցիչները, Շիրակի մարզի երկրապահները։ Միջոցառման կազմակերպիչների եւ մասնակիցների առաջին շարքում էին դրոշակակիր պատանի երկրապահները։

ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Սասունիկը հայկական գյուղ է, որը գտնվում է Արագածոտնի մարզում: Այս փոքրիկ գյուղի պուրակում՝ անմահության հուշակոթողի տակ, հանգչում են համագյուղացիներ, Արցախյան գոյապայքարի ազատամարտիկներ՝ նոյեմբերի 15-ին ծնված Լյովան, նոյեմբերի 16-ին ծնված Գեղազնիկը, նոյեմբերի 17-ին ծնված Հովհաննեսը: Նոյեմբերյան այդ երեք օրերին էլ այգին մարդաշատ է. հավաքվում են գյուղացիներն ու հիշում նրանց, ովքեր փոքրիկ գյուղը հայոց կամքի ու ազգային ոգու տոկունության խորհրդանիշ են դարձրել:

ՆԺԴԵՀԻ ՀՈԳԵԶԱՎԱԿԸ

Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լեոնիդ Ազգալդյանը մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։ 1990թ. փետրվարից ստանձնել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների ինքնապաշտպանությունը: Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ եւ վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ` սկզբում գործելով Գետաշենի եւ Շահումյանի, այնուհետեւ՝ Մարտակերտի շրջաններում։