Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՄԵՐ ՀԱՎԱՏԻ  ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

Ծնվել եմ 1985թ. Մեղրի քաղաքում։ 2002-ին միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել եմ Գեւորգյան ճեմարան։ 2008թ. ավարտելով ճեմարանը՝ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ եւ կարգադրությամբ նշանակվել եմ փոխգնդապետ Ռ.Բեգլարյանի հրամանատարությամբ գործող զորամասի հոգեւոր սպասավոր։ Իմ ուսումնառության տարիներին եղբայրս նույնպես որոշում կայացրեց ընդունվել Գեւորգյան ճեմարան եւ ավարտելուց հետո հոգեւոր ծառայության է անցել Մայր Աթոռում։ Որքան ինձ հայտնի է, մեր գերդաստանում հոգեւորականներ չեն եղել։

Բժի՛շկ, վեհ է ձեր կոչումը, վեհ, որովհետև դուք գործ ունեք մարդկային ճակատագրերի հետ, դուք կյանք եք պարգևում մարդկանց, հույս ու հավատ ներշնչում, այն հույսը, որը երբեք չի մարում և ամենագլխավորը` մարդիկ միշտ երախտագիտության զգացում են տածում Ձեր հանդեպ:
Շատ ծնողների նման, ես էլ իմ որդիներին ճանապարհեցի Հայոց բանակ` զինվորական ծառայության:

ՍԻՐԵ՛ՆՔ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ

Բանակը մեր պետության եւ ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխավորն է։ Մեր զինվորին, ասել է թե` բանակը սիրելը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է։ Ցավոք, վերջին ժամանակներս ոմանք փորձում են իրենց «սերը» բանակի նկատմամբ արտահայտել այն քննադատելով։ Հատկապես չարաշահվում է խաղաղ պայմաններում զինվորների մահանալու փաստը. խոսքը «You Tube»-ում տեղադրված տեսահոլովակներին է վերաբերում։

Կանայք վաղուց են իրենց ուժերը փորձում ավանդաբար տղամարդկանց վերապահված գործունեության ոլորտներում, աշխատանքում։ Շատ մասնագիտություններ այլեւս միայն տղամարդկանց մենաշնորհը չեն։ Եվ ուրախալի է, որ կինը դառնում է հասարակության լիարժեք անդամը բառիս ամենաիսկական իմաստով։ Եվ առավել ուրախալի է, որ ասվածը վերաբերում է նաեւ հայ կնոջը։ Հայ կինն այսօր ոչ միայն մայր է, այլև տնտեսության ղեկավար, բիզնեսմեն, նաեւ զինվորական։ Արցախյան պատերազմը մերօրյա հայ կնոջ արիության լավագույն վկայություններից է։

ԶԱՐՄԱՑՐՈ՛Ւ ԱՂՋԿԱՆ

Կինը բարդ արարած է, եւ տղամարդիկ հաճախ ճիշտ չեն հասկանում նրան: Դրա հետեւանքով երբեմն «գործը» փչացնում են հենց այն պահին, երբ ամեն ինչ կարծես թե լավ էր, աղջիկը կարծես թե համակրում էր նրան, եւ ծանոթությունը կարծես թե զարգանում էր լուրջ հարաբերությունների վերածվելու ուղղությամբ: Քննարկենք տարածված մի սխալ:

ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ՇՓՎԵԼԻՍ ՀԱՄԲԵՐԱՏԱ՞Ր ԵՔ

Այս թեստը` որպես մարդկային փոխհարաբերություններում համբերատարության չափման հուսալի և վալիդ մեթոդ` մշակվել է 2008 թվականին «Հոգեբանական թեստերի մշակման մոսկովյան լաբորատորիայի» կողմից: Ընդգրկված է մի շարք աշխատությունների մեջ, որոնք ուղղված են հասարակության տարբեր հաստատություններում համբերատարության գործոնի և դրա նշանակության ուսումնասիրմանը: Լիցենզավորված է GNU (General public License` ընդհանուր հանրային լիցենզիա) FDL-ի (Free documental license` ազատ փաստաթղթերի լիզենզիա) կողմից:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ

Աշնանային զորակոչը շարունակվում է։ Զորամասերի համալրումը կատարվում է ինչպես պարտադիր ժամկետային, այնպես էլ պայմանագրային ծառայության զինվորներով։ Երկու ուղղություններով էլ առաջադրանքները հաջողությամբ է կատարում Արմավիրի տարածքային զինկոմիսարիատը։ Հերթական զորակոչի օրը՝ դեկտեմբերի 9-ին, լինելով տեղում, հետեւեցինք գործընթացին, զորակոչի պատասխանատուների հետ քննարկեցինք առկա հիմնախնդիրները, մասնակցեցինք տղաներին հավաքակայան ուղարկելու միջոցառմանը։