Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

«Զինուժ» հեռուստածրագրի անձնակազմը պարոն Մութաֆյանի գովասանքների կարիքը չունի: Հանրությունն ինքն է առավել հստակ ու ճշգրիտ գնահատում «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումները, և պարոն Մութաֆյանը կարող է նեղություն չկրել իր տարտամ «հերյուրանք-նկատառումներով» հասարակությանը շեղելու համար:

«ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՈՐԴԻՆ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ»

Շարքային Տիգրան Մարտիրոսյանը արդեն երկրորդ տարին է՝ ազնվորեն և նվիրումով ծառայում է ԼՂ պաշտպանության բանակի N զորամասում` իր բոլոր ընդունակությունները ներդնելով մարտական կարողությունների բարձրացման և ռազմական հմտությունների խորությամբ յուրացման գործում։ Ընդհատելով ուսումը՝ նա 2-րդ կուրսից զորակոչվեց բանակ, քանի որ Հայրենիքի պաշտպանությունը համարում է հայ տղամարդու առաջնային պարտքը, գլխավոր արժանիքը և սրբազան գործը։

«ԶԻՆՎՈՐ ԼԻՆԵԼԸ ՄԵԾ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է»

Ամեն հանդիպումը խրամատում կանգնած հայ զինվորի հետ ինձ համար մի նոր բացահայտում է: Ուզում եմ դիրքում անվախ ու աներեր կանգնած զինվորին ասել` տղա՛ս, միշտ հիշիր՝ հայրենիքը վերացական արժեք չէ, հայրենիքը քո մայրն է, քո քույրն է, քեզ համար թանկ ու հարազատ մարդիկ են, ու դու պաշտպանում ես նրանց խաղաղությունը, քո հողուջրի, քո տան խաղաղությունը: Մեծ առաքելություն է զինվոր լինելը: Բարի ծառայություն քեզ, զինվո՛ր, բարի վերադարձ, տղա՛ս…

ԲԱՆԱԿԻՆ՝ ԱՌՈՂՋ ԶԻՆՎՈՐՆԵՐ

Որպես ավելի քան երեսուն տարվա մասնագիտական փորձառություն ունեցող հոգեբույժ, որը մոտ տասնհինգ տարի աշխատում է Մեղրիի տարածքային զինկոմիսարիատում, միանշանակ կարող եմ պնդել, որ մեր հասարակությունը բավականին մակերեսային պատկերացում ունի հոգեկան շեղումներ ունեցողների մասին ու ամբողջ խորությամբ չի պատկերացնում այն, մեղմ ասած, վնասները, որ նրանք կարող են պատճառել ինչպես իրենք իրենց, այնպես էլ հասարակությանը: Ցավոք, դեռ իշխող է հին, այսպես ասած, նահապետական մոտեցումը, որ հոգեբանական խնդիրներ, շեղումներ ունեցող հարազատների մասին գերադասելի է լռել, հնարավորինս հասարակությունից գաղտնի պահել:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Ծնունդդ շնորհավոր, ի՛մ զինվոր, ի՛մ Վաչե: Բառերս անզորանում են ասելու այն, ինչ զգում եմ: Հպարտ եմ քեզնով և անսահման երջանիկ: Ուղղակի թող քեզ այսօր ցանկանամ միայն խաղաղ, անփորձանք ծառայություն… Անընդհատ քո մասին եմ մտածում, կարոտը խեղդում է կոկորդս… Ես ու մեր Հայաստանը ապահով ենք, ու դա քո ու մնացած զինվորների շնորհիվ է: Թող հավերժ խաղաղություն լինի մեր հողում, ու հայ զինվորն էլ միշտ եւ բոլոր ժամանակներում լինի խաղաղ օրերի տերն ու պաշտպանը:

ԶՈՐԱԿՈՉԸ ԱՐԹԻԿՈՒՄ

Արթիկի տարածաշրջանի համար այդ օրը խիստ տոնական էր` բանակ էին գնում երկու տասնյակից ավելի պատանիներ` Արթիկից, Պեմզաշենից, Փանիկից, Հառիճից, Սպանդարյանից, Լեռնակերտից, Նահապետավանից ու Լուսակերտից։
Զինակոչիկները զինկոմիսարիատի շենքում վերջին բուժզննումն էին անցնում, իսկ դրսում հարազատներն իրենց համար անսովոր շոգին համբերատար սպասում էին։

ՀՈՒՆԻՍԻ 28-Ը ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐՆ Է

20 տարի առաջ այս օրերին Արցախը ծանր, բայց հերոսկան օրեր էր ապրում:
Արցախի ժողովրդին պարտադրված պատերազմը լայնամասշտաբ բնույթ էր կրում: Հակառակորդը ռազմաճակատի բոլոր հատվածներում կուտակելով հսկայական մարդուժ եւ զինտեխնիկա՝ փորձում էր խորանալ դեպի Արցախի կենտրոնական մասերը: